Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լուսնի տեսքը տիեզերական սարքից. ձախում երևում են այսպես կոչված ծովերը (մութ հարթ տեղամասեր), աջում՝ խառնարանների բազմություն, որոնք առաջացել են Լուսնի հետ երկնաքարերի բախման հետևանքով:
Լուսնի փուլերի փոփոխությունները
Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է:
Տրամագիծը 3.476 կմ է:
Զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է:
Ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը:
Ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C
(գիշերը):
Նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է:

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 
Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի:

Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:
Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը: