Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տոկուն 
Նազելի
Գառան դմակ
Խաղողը (խաղողենի, որթատունկ) պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին:
Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: 
Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից: 
ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:
Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը (բունը) մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1–3, երբեմն՝ ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1–4 կորիզով է (կան նաև անկորիզ՝ քիշմիշային սորտեր), տարբեր գույների՝ սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ:
Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը՝ կլորավուն, օվալաձև, երկար, երկարավուն, հակառակ ձվաձև և այլն:
Պտուղները պարունակում են շաքարներ (հիմնականում` խաղողաշաքար և պտղաշաքար), օրգանական թթուներ, սպիտակուցներ, պեկտիններ, հանքային նյութեր, վիտամիններ, մակրո- և միկրոտարրեր:
Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն: Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն): 
Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն:
Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր:
Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ): Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն:
  • Ըստ ավանդության՝ Համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը, իջնելով Արարատ լեռան գագաթից և տեսնելով Արարատյան դաշտի արգավանդ հողերը, որոշել է այդ բարեշնորհ երկրին պարգևել մի ազնիվ բույս և այնտեղ տնկել է խաղողի վազը:
  • Խաղող մշակում են Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ալժիրում, ԱՄՆ-ում, Մոլդովայում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ռուսաստանի հարավային շրջաններում և այլուր:
  • Այգեկութի տեսարաններ են պատկերված միջնադարյան հայկական հուշարձանների բարձրաքանդակներում: Խաղողը խաչքարերի զարդաքանդակների, մանրանկարչության ամենատարածված զարդանախշերից է: