Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Խատուտիկ
Խատուտիկը (կռաբանջար, ակլատիզ, սատանի ճրագ) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույս է: Հայտնի է ավելի քան 2000 տեսակ՝ տարածված բարեխառն և ցուրտ գոտիներում: ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ դեղատու, բեսարաբիական, լեռնային, եղջյուրավոր և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում, աճում է ամենուրեք՝ բնակավայրերին մոտ, ճամփեզրերին, գետափերին:
Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 5–52 սմ: Տերևներն ամբողջական են կամ գոգավոր-ատամնավոր, հաճախ՝ փետրաձև կտրտված՝ խմբված արմատամերձ վարդակում: Ծաղկաբույլը մեկական գագաթնային զամբյուղ է, ծաղիկները խոշոր են, բազմաթիվ, լեզվակավոր, դեղին: Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին:
Պտուղը փուփուլավոր սերմիկ է, սերմը՝ երկարավուն, սեպաձև, հարթ կամ ելունդավոր:
Դեղաբույս է. պարունակում է ածխաջրեր, կարոտինոիդներ, կումարիններ, B, C վիտամիններ, ֆենոլկարբոնային թթուներ, որոշ տեսակներ՝ կաուչուկ, խեժ: Չորացած տերևները բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, միզամուղ միջոց: Միջատասպան է: Երիտասարդ տերևներն ուտելի են: Մեղրատու է և գեղազարդիչ: Որակյալ կերաբույս է: