Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խորդենի մշակվում է նաև Արմավիրի մարզում
Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում: 
ՀՀ-ում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թ-ից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան): Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով: Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80–100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված: Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ: Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն: Պտուղները   հազվադեպ են տրոհվում:
Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:
Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64–75 % սպիրտներ: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է: