Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չղջիկը  միակ թռչող կաթնասունն է:
Պարկամկներ

Բադակտուցը և եքիդնան կազմում են կաթնասունների միակ ձվածին խումբը: 
Ընձուղտներ
Կետ
Կաթնասունները կազմում են քորդավորների տիպի կենդանիների դաս, որը կենդանական աշխարհի կարևորագույն խմբերից է. ընդգրկում է ընտանի կենդանիների մեծամասնությունը, այդ թվում՝ տնային կենդանիները (շուն, կատու և այլն): Մարդը նույնպես կաթնասունների խմբի ներկայացուցիչ է: Կաթնասունները լայնորեն տարածված են մեր մոլորակի վրա. ապրում են նաև հյուսիսային տունդրայում, արկտիկական ծովերում, չոր անապատներում և խոնավ արևադարձային անտառներում:
Ողնաշարավորների այս դասին է պատկանում կենդանիների մոտ 4000 տեսակ:
Որոշ կաթնասուններ սնվում են միայն բույսերով, որոշները՝ մսով, կան նաև ամենակերներ՝ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով սնվողներ: Կաթնասունները խիստ տարբերվում են իրենց կենսակերպով (չղջիկները թռչում են օդում, կետերն ապրում են ջրում, խլուրդը վարում է ստորգետնյա կյանք, այծքաղները և ձիերը արագ վազում են գետնի վրա, կապիկները մագլցում են ծառը), ինչպես նաև չափերով ու արտաքինով: Սակայն շատ հատկանիշներ ընդհանուր են բոլոր կաթնասունների համար: 
Կաթնասուններին բնորոշ են նաև նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը, որի շնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է` պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, աղորիքների: Մեծամասնության ականջախեցին լավ զարգացած է: Կրծքի և որովայնի խոռոչները բաժանված են ստոծանիով: Սիրտը քառախորշ է՝ երակային և զարկերակային կեսերով: Մեծ մասի վերջույթները հնգամատ են: Կաթնասունները բազմանում են 1–4 տարին 1 անգամ, որոշները (օրինակ՝ կրծողները)՝ տարին մի քանի անգամ:
Առաջին կաթնասունները Երկրի վրա ի հայտ են եկել մոտավորապես դինոզավրերի հետ միաժամանակ՝ մոտ 220 մլն տարի առաջ: Երբ 65 մլն տարի առաջ դինոզավրերն անհետացան, կաթնասունների թիվը կտրուկ աճեց, նրանք շատ արագ յուրացրին գրեթե բոլոր տիպերի ապրելավայրերը և գերիշխող դարձան Երկրի վրա:
Կաթնասուններ են ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային ամենախոշոր կենդանիները: Ներկայումս գրեթե բոլոր հսկա կենդանիները (ներառյալ ռնգեղջյուրները, գորիլաները և վագրերը) մարդու գործունեության հետեվանքով նվազել և հայտնվել են անհետացման եզրին:

Կաթնասունների դասակարգումը
Ըստ ձագերի զարգացման տիպի՝ կաթնասունները բաժանվում են 3 խմբի.
կոյանցքավորները (կլոակավորներ, ձվածիններ) կազմում են կաթնասունների մեջ միակ ձվածին խումբը: Ընդգրկում է 2 ընտանիք՝ բադակտուցներ և եքիդնաներ: Տարածված են Ավստրալիայում և Նոր Գվինեայում: Այս կենդանիների նորածին ձագերը կաթը լիզում են մոր որովայնի վրայի մանր կաթնագեղձերից: Աղիքները և միզասեռական ծոցը բացվում են կոյանցքի մեջ:
Պարկավորների նորածին ձագերը շատ փոքր են, որոշ տեսակներինը՝ նույնիսկ բրնձի հատիկի չափ, և իրենց կատարյալ զարգացումն ավարտելու համար սնվում են մոր կաթով: Այս խմբի կենդանիների մեծամասնության ձագերը պատսպարվում են մոր որովայնի վրա գտնվող հատուկ պարկում, իսկ որոշները տեղավորվում են մաշկածալքում: Պարկավորների մեծ մասը (օրինակ՝ պարկամկները) բնակվում են Ավստրալիայում և Նոր Գվինեայում, որոշ տեսակներ հանդիպում են նաև Ամերիկայում:
Ընկերքայինների խմբի կենդանիների ձագերը զարգանում են մոր օրգանիզմի ներսում՝ արգանդում (տարբեր տևողությամբ): Ընկերքի միջոցով մորից սաղմի օրգանիզմ են անցնում սննդանյութեր ու թթվածին, հեռանում են քայքայման արգասիքները:
Ընկերքայինների խմբին է պատկանում ներկայիս կաթնասունների մեծամասնությունը, այդ թվում՝ մարդը, կետերը, ընձուղտները, գետաձիերը, չղջիկները:
Կաթնասունների ընդհանուր հատկանիշները.
  • Մայրերը ձագերին կերակրում են կաթով:
  • Բոլորը պատկանում են ողնաշարավորների ենթատիպին՝ ունեն իսկական ոսկրային կմախք և ոսկրային ողնաշար:
  • Բոլոր կաթնասունները շնչում են թոքերով:
  • Բոլորը տաքարյուն են:
  • Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի):