Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
սահմանադրական 
միապետություն
Մայրաքաղաքը՝
Օտտավա
Տարածքը՝ 
9.984,7 հզ. կմ2
Բնակչությունը՝
32,9 մլն
Պետական լեզուները՝ 
անգլերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
կանադական դոլար
Կանադայի խորհրդարանի շենքը Օտտավայում
Տեսարան Վանկուվեր  քաղաքից 
Թղթի գործարան  Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում
Մոնրեալի Տիրամայր Նարեկի հայ կաթոլիկ եկեղեցին
Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Մոնրեալի Թեքեյան մշակութային կենտրոնը
Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ, Շառլոտա թագուհու, Կանադական Արկտիկական կղզեխումբը, Արքայազն Էդուարդ և այլ կղզիներ: Տարածքի մեծությամբ աշխարհի երկրորդ երկիրն է (Ռուսաստանից հետո): Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն (թագուհին) է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը: Կանադայի ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը:
Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը` մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ` ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:
Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:
Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:
Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:
Առաջին եվրոպացիները՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները, ընդամենը 500 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսով նավարկել են դեպի Կանադա և իրենց բնակավայրերը հիմնել Սուրբ Լավրենտիոս գետի ափերին: Եկվորներին առաջին հերթին հրապուրել է երկրի մուշտակամորթ գազանների առատությունը. նրանք այստեղ հիմնում էին ֆակտորիաներ (մթերման և առևտրամատակարարման բնակավայր-կայաններ) և շատ շուտ հարստանում էին՝ տեղի հնդկացիներից չնչին գներով ձեռք բերելով գազանների արժեքավոր մորթին:
Անգլո-ֆրանսիական Յոթնամյա պատերազմի հետևանքով 1763թ-ին Կանադան դարձավ անգլիական տիրույթ, որն ուներ ընդամենը 70 հզ. եվրոպացի վերաբնակներ, որից 60 հզ-ը` ֆրանսիացիներ: Այն ժամանակ Կանադան նույնիսկ կոչում էին Նոր Ֆրանսիա: Հետագայում նրանց ավելացան նաև ամերիկյան գաղութարարներ, և XVIII դարի վերջին երկրում կազմավորվեց կանադաբնակ ժողովրդի ձևավորման 2 կենտրոն՝ ֆրանսիական Կանադան (այժմյան Քվեբեկ նահանգը) և անգլիական Կանադան (ժամանակակից Օնտարիո նահանգը): 1867թ-ի հուլիսի 1-ին դրանք միավորվեցին դաշնության մեջ՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին դոմինիոններից (ինքնակառավարվող տիրույթներ) մեկը: 1982 թ-ի ապրիլ 17-ին ընդունել է նոր սահմանադրություն  և անկախացել է Մեծ Բրիտանիայից:
XX դարի սկզբին անգլիական ու ամերիկյան ընկերություններն այստեղ փորեցին առաջին հանքահորերը, կառուցեցին ջրաէլեկտրակայաններ, թղթի ու մետաղաձուլական գործարաններ: Կանադան դարձավ գունավոր մետաղների, փայտեղենի, թղթի խոշորագույն արտադրողներից մեկը: Կանադա եկան նոր գաղութաբնակներ Գերմանիայից, սկանդինավյան երկրներից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Կանադայի բնիկները հնդկացիներն ու էսկիմոսներն (իննուիտներ) են, որոնք, սակայն, ներկայումս բնակչության չնչին փոքրամասնություն են կազմում, բնակվում են հյուսիս-արևմուտքում և պահպանել են իրենց հին նիստուկացն ու ոգին: Բնակչության մեծամասնությունը եվրոպական ժողովուրդների, գլխավորապես՝ անգլիացիների և ֆրանսիացիների սերունդներն են:
Այժմ անգլոկանադացիները կազմում են երկրի բնակչության մոտ կեսը, իսկ ֆրանսականադացիները՝ ավելի քան 1/4-ը: Այստեղ ապրում են նաև բավական թվով գերմանացիներ, իտալացիներ, հոլանդացիներ, հայեր և այլք: Բնակլիմայական պայմանների մեծ տարբերության պատճառով բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված: Շուրջ 90 %-ը կենտրոնացած է հարավային՝ ԱՄՆ-ին սահմանամերձ 300–400 կմ լայնության գոտում: Հյուսիսային տարածքները տեղ-տեղ անմարդաբնակ են:
Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:
Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:
Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները: 
Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

Հայերը Կանադայում
Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել XIX դարի վերջից, երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950–60-ական թվականներին և Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ Կանադայում ապրում է 60–65 հզ. հայ.` հիմնականում Մոնրեալում (30 հզ.), Տորոնտոյում (27 հզ.), Վանկուվերում, Համիլտոնում, Օտտավայում, Սենտ Քաթրինզում և այլուր: Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա «Արարատ» ֆիլմը: Գործում են հայ առաքելական (7), կաթոլիկ (2), ավետարանական (4) եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր («Ապագա», «Հորիզոն») ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ: