Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում


«Կանաչների» շարժումը (բույսի կանաչ գույնից) միջազգային բնապահպան կազմակերպությունների գործունեությունն է՝  առանձին պետությունների բնապահպանական գործողությունները և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նրանց համագործակցությունը խթանելու և համակարգելու նպատակով:
Մի շարք բնապահպան կազմակերպություններ ունեն հիմնադրամի կարգավիճակ և ֆինանսավորում են տարբեր բնապահպանական ծրագրեր:
Միջազգային բնապահպան կազմակերպություններից առավել հայտնի և ՀՀ-ին օժանդակողներից են.
Բնության պահպանության միջազգային միություն (IUCN). գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները: Նստավայրը Շվեյցարիայի Գլանդ քաղաքում է:
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF). հիմնական գործունեությունն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպանության, ջրային ավազանի և օզոնային շերտի պահպանության ծրագրերի ֆինանսական ու տեխնիկական աջակցությանը: Նստավայրը Վաշինգտոնում է:
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP). զբաղված է ցամաքային էկոհամակարգերի պահպանության, անապատացման, հողերի որակական վատթարացման, միջավայրի աղտոտման, կլիմայի փոփոխության, քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների դեմ պայքարի կազմակերպմամբ: Նստավայրը Նայրոբիում է:
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED). նպատակը մթնոլորտի, հողային ու ջրային պաշարների պահպանության և կենսատեխնոլոգիաների նոր եղանակների օգտագործման ու շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելն է: Նստավայրը Մեքսիկայի Կոնչոս քաղաքում է:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WWF). զբաղված է բուսական ու կենդանական աշխարհների գենետիկական, տեսակային ու էկոհամակարգային բազմազանության պահպանման, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովման, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման, բնապահպանական հիմնախնդիրների լուծման ռազմավարության մշակման հարցերով: Նստավայրը Շվեյցարիայի Գլանդ քաղաքում է:

Հայաստանի կանաչների միությունը
Հայաստանի կանաչների միությունը հասարակական կազմակերպություն է: Ստեղծվել է 1985 թ-ին Երևանում, մինչև 1989թ-ը կոչվել է «Գոյապահպանություն»: 1993թ-ից Եվրոպական կանաչների ընկերության անդամ է, նպատակը քիմիական արդյունաբերության և մյուս ոլորտներում տեղի ունեցող աղտոտումների դեմ պայքարն ու բնական բուսական պաշարների պահպանությունն է, ինչպես նաև ազգաբնակչության էկոլոգիական դաստիարակության խորացումը: