Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կաշվե ձեռնոցներ
Կաշվե կիսաբաճկոն
Կաշվե կոշիկ և պայուսակ
Կաշին կենդանիների մորթուց մշակվող նյութ է: Ըստ նշանակության՝ լինում են կոշիկի, թամբալծասարքի, տեխնիկական և գալանտերեա-հագուստեղենի կաշիներ:
Կոշիկի կաշին ստացվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտի, խոզի, ծովային կենդանիների, ձիու մաշկից: Կոշիկի երեսի կաշին փափուկ է ու դիմացկուն. լինում է յուխտային և քրոմային դաբաղման: Յուխտային կաշվից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ: 
Խոշոր եղջերավոր կենդանիների մաշկից պատրաստում են գոտի, պատյան, պայուսակ, հանդերձանք, թամբալծասարք (օգտագործում են չդաբաղված կաշի):
Տեխնիկական կաշին մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից, որից պատրաստում են շարժաբեր փոկեր, մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ:
Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է: Հագուստեղենի կաշին ստանում են ոչխարի (շևրետ, որն աչքի է ընկնում առաձգականությամբ) և խոզի մաշկից: Գալանտերեային արտադրանքի կաշին շփակայուն է: Ձեռնոցների կաշին ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, խոճկորների, շների մաշկից:

Արհեստական կաշի
Արհեստական կաշին պոլիմերային նյութ է, որն օգտագործվում է բնական կաշվի փոխարեն:
Արհեստական կաշին լինում է կոշիկի ռետին, կոշիկի ու գալանտերեային ստվարաթուղթ և փափուկ արհեստական կաշի:
Կոշիկի ռետինը ստանում են կաուչուկի ռետինացմամբ: Ծակոտկեն ռետինից ներբանները թեթևացնում են կոշիկը, բարձրացնում մաշակայունությունը և բարելավում նրա ջերմամեկուսիչ հատկությունները: 
Կոշիկի և գալանտերեային ստվարաթուղթը ստանում են թաղանթանյութի և բամբակի ու կաշվի (բնական կաշվի մանրացված թեփուկներ) մանրաթելերից: Այսպիսի արհեստական կաշին թրջված վիճակում պահպանում է մեխանիկական հատկությունները:
Փափուկ արհեստական կաշիներ ստանում են թաղանթառաջացնող ռետինե սոսինձներով կամ լատեքսներով, պոլիվինիլքլորիդային մածուկներով, պոլիամիդներով գործվածքների, տրիկոտաժի, թղթի և այլ հիմքերի մշակմամբ: Փափուկ արհեստական կաշին լինում է հոծ կամ ծակոտկեն:
  • Ստեղծվել են նյութեր, որոնք հատկություններով շատ մոտ են բնական փափուկ կաշիներին և կոչվում են սինթետիկ կաշիներ: Դրանք պատրաստում են տարբեր մանրաթելերից, տոգորում և ծածկապատում են զանազան պոլիմերային նյութերով: