Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է: Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ` Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում: Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը: Սառնասեր է: Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված: Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ: Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով: Թեփուկները մանր են: Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից: Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն: Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով:
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում: Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7օC ջերմաստիճանային պայմաններում: Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ: 
Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով: Բազմացման շրջանում կարող է սնվել նաև ձկնկիթով:
Կարմրախայտը Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարները, սակայն, գրեթե սպառվել են, և ձուկը կորցրել է արդյունագործական նշանակությունը: Կատարվում են արհեստական պայմաններում կարմրախայտ բուծելու փորձեր: