Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կարտոֆիլի ծաղկած թուփը
Կարտոֆիլի  ծաղկած ընձյուղը (1) և պալարները (2)
Կարտոֆիլը գյուղատնտեսական կարևորագույն մշակաբույսերից է (ցորենի, բրնձի, եգիպտացորենի հետ):
Կարտոֆիլն առաջինն ստացել են Հարավային Ամերիկայի հնդկացիները տեղական լեռնային մորմի տեսակներից: XVI դարում եվրոպացիներն առաջին անգամ այդ արտասովոր բույսը, որին բնիկները անվանում էին «պապա», բերել են Եվրոպա: Իսպանիայի, Իտալիայի բուսաբանական այգիներում սկզբում աճեցնում էին որպես գեղազարդիչ բույս՝ «պերուական գետնընկույզ» անվանումով: Իտալացիները նրա պալարները նմանեցնում էին գետնասնկի, որի համար սկզբում բույսն անվանեցին «տարտուֆֆոլի», այնուհետև՝ «տարտոֆել», Ռուսաստանում բառը հնչյունափոխվեց «կարտոֆելի»: Եվրոպայում կարտոֆիլը սննդի մեջ առաջինը հավանաբար օգտագործել են իսպանացիները: XVI դարի վերջին կարտոֆիլն սկսեցին մշակել Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, որտեղից էլ այն Հյուսիսային Ամերիկա տարան վերաբնակները:
Ռուսաստանում կարտոֆիլը սկսել են մշակել XVIII դարի 1-ին քառորդից, սակայն այն ավելի լայնորեն ներդրվել է XVIII դարի կեսին, իսկ XIX դարում կարտոֆիլը համարվել է 2-րդ հաց:
Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է: Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողունն է: Լինում է տարբեր գույների:
Մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով: Պալարը պարունակում է մինչև 75 % ջուր և 25 % չոր նյութեր (օսլա՝ 11-22, ճարպ՝ 0,3, սպիտակուցներ՝ 1,4-3, թաղանթանյութ՝ 1, մոխիր՝ 0,8-1 %, C, B, B2, B6, PP, K վիտամիններ):
Պալարներում և կեղևում լույսի ազդեցությունից (երբ կեղևը կանաչում է) առաջանում են թունավոր նյութեր՝ գլիկոալկալոիդներ (սոլանին, չակոնին), որոնք եփելիս մասամբ լուծվում են ջրում:
Կարտոֆիլի պալարներից ստանում են գլյուկոզա, գլյուկոզային մաթ, օսլա: Վերջինս օգտագործվում է ոչ միայն որպես սննդանյութ, այլև տեքստիլ և թղթի արտադրության մեջ: Կարտոֆիլից ստացվում է նաև սպիրտ` 1 տ պալարներից` 110-112 լ: Կարտոֆիլը նաև սննդարար ու դյուրամարս կեր է ընտանի կենդանիների, հատկապես խոզերի ու թռչունների համար. 100 կգ պալարը համարժեք է 29,5, փրերը՝ 12 կերային միավորի: Կենդանիներին կերակրում են նաև քուսպով, դիրտով: Կանաչ ցողունները նաև սիլոսացնում են:
Կարտոֆիլից կարելի է պատրաստել ավելի քան 200 ճաշատեսակ: Թողարկվում է չորացրած, տապակած (չիպսեր), արագ սառեցրած և ձողիկների տեսքով կարտոֆիլ:
Կարտոֆիլը բազմացվում է պալարներով, ընտրասերման նպատակով՝ սերմերով: 
ՀՀ-ում մշակության մեջ տարածված են կարտոֆիլի հոլանդական վիրուսազերծ սորտերը, որոնք կենսատեխնոլոգիական եղանակով ստացվել են հյուսվածքային կուլտուրայի միջոցով: Բույսերի աճը ուժեղ է՝ տերևային զանգվածի խիտ  ծածկոցով: Վեգետացիայի տևողությունը տարբեր է (վաղահաս, միջավաղահաս, միջահաս և ուշահաս)՝ ելնելով վայրի բնակլիմայական և էկոլոգիական պայմաններից: ՀՀ-ում կան առանձին ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են հոլանդական տնկանյութերի ներկրմամբ, բազմացմամբ և գյուղացիական տնտեսություններին մատակարարելով: 
  • Հում կարտոֆիլը և նրա հյութն ունեն բուժիչ հատկություն ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ: