Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


1911 թ., Ռիգա
1978թ., Մոսկվա

Մաթեմատիկոս և մեխանիկոս Մստիսլավ Կելդիշը մեծ ներդրում ունի ավիացիայի, ատոմային և տիեզերական տեխնիկայի հրատապ հարցերի մշակման, հաշվողական մաթեմատիկայի, աերոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում:
Կելդիշը 1931թ-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, ապա աշխատել է Կենտրոնական աերոհիդրոդինամիկայի, Մաթեմատիկայի ինստիտուտներում, Մոսկվայի համալսարանում, 1953 թ-ին դարձել է Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի (այժմ կրում է նրա անունը) տնօրենը:
Կելդիշը զբաղվել է կառավարվող թռիչքների ծրագրերի իրականացման, մերձերկրյա միջմոլորակային տարածության հետազոտման, տիեզերական թռիչքների մեխանիկայի, կառավարման և ջերմափոխանակության տեսական խնդիրների լուծման հարցերով: Նրա գործունեության մեջ մեծ տեղ է գրավում տիեզերական թռիչքների բնագավառում այլ երկրների հետ համագործակցության «Ինտերկոսմոս» ծրագրի աշխատանքների ղեկավարումը:
Կելդիշն առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների վրա միջավայրի սեղմելիության ազդեցությունը, ընդհանրացրել է վերամբարձ ուժի թեորեմը, հիմնարար արդյունքներ ստացել տատանվող թևի և պտուտակի տեսությունների վերաբերյալ: Կելդիշի մաթեմատիկական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսություններին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ անալիզին:
Կելդիշը երկար տարիներ (1961-1975 թթ-ին) եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահը, Հայաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ: Երեվանի պետական համալսարանում կարդացած դասախոսությունները, ինչպես նաև հայ մաթեմատիկոսների հետ ունեցած նրա գիտական սերտ կապերը մեծապես նպաստել են հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանը: 
Կելդիշը ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս էր, Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր: