Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Կեչին կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ: Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում:
Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800–2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ: Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ
Կեչու ճյուղը՝ պտղային կատվիկներով
է, բարձրությունը՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր: Ծաղիկները կատվիկներ են: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղն ընկուզանման է, միասերմ: 
Կեչին ապրում է 50–80 տարի: ՀՀ-ում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ:
Բազմանում է սերմերով ու մացառներով: Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ: Գեղազարդիչ է:
   Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր, C վիտամին: Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց: