Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Նիկոզիա
Տարածքը՝  
9.251 կմ2
Բնակչությունը՝ 
800 հզ.
Պետական լեզուները՝ 
հունարեն, թուրքերեն
Դրամական միավորը՝
եվրո (մինչև 2002 թ.`
կիպրոսյան ֆունտ)
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիան
Մելգոնյան կրթական հաստատության շենքը Նիկոզիայում
Նիկոզիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Կիպրոսում լույս ընծայված հայկական թերթերի գլխագրեր
Կիպրոսի Հանրապետություն
Կիպրոսի Հանրապետությունը կղզի-պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում: Գտնվելով ծովային և օդային ուղիների խաչմերուկում՝ Կիպրոսը կարևոր քաղաքական ու ռազմական նշանակություն ունի Արևելյան Միջերկրածովայքում: «Կիպրոս» անունից է ծագել պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», որովհետև կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով. պղինձը առաջինը հայտնաբերվել է այնտեղ: 
Կղզու մակերևույթը լեռնային է: Հյուսիսային ափի երկայնքով ձգվում են Կիրենիա, հարավում՝ Տրոոդոս լեռնաշղթաները, իսկ կենտրոնում Մեսաորիա հարթավայրն է: Կան պղնձի, քրոմի, երկաթի, ասբեստի պաշարներ: 
Կղզին միշտ կռվախնձոր է եղել հարևան պետությունների միջև: Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ: Մ.թ.ա. I հազարամյակում կղզուն տիրել են ասորեստանցիները, խեթերը, եգիպտացիները, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաները, հռոմեացիները: VII դարում այն զավթել են արաբները, XII դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը: 1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960 թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»:
Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հզ. տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում: Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը: Իսկ 1974 թ-ին Թուրքիան պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել:
Կղզու բաժանումը բացասաբար անդրադարձավ Կիպրոսի առանց այն էլ թույլ տնտեսության զարգացման վրա: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (պղինձ, քրոմ, երկաթ) և գյուղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, մրգի պահածոներ և այլն) ճյուղերը: Կա նաև տնայնագործական և արհեստագործական արտադրություն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն): Մշակում են ցորեն, գարի, ընդեղեն, բոստանային բույսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշենի: Կան ձիթենու և ընկուզենու պուրակներ: Զարգացած է շերամապահությունը, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությունը: Այդ գեղատեսիլ կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով,  որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով:
Մեսաորիա հարթավայրում գտնվում է երկրի մայրաքաղաք Նիկոզիան, որը մինչև XIII դարն ունեցել է տարբեր անուններ (Լեդրա, Լևկոտեոն): 
Նիկոզիա և Ֆամագուստա, Լիմասոլ ու Լառնակա ծովային նավահանգիստներում զուգակցվում են ասիականն ու եվրոպականը, միջնադարյանն ու ժամանակակիցը: 

Հայերը Կիպրոսում
Դեռևս IV–V դարերում Կիպրոսում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ: VI դարի վերջին բյուզանդական Մորիկ կայսրը Հայաստանից Կիպրոս է աքսորել մեծ թվով հայ ապստամբների: Կիպրոսի կառավարիչների թվում եղել են հայ Ալեքսիս զորավարը, Վասիլ Հայկազնը: Իսկ XII դարում խնամիական կապեր են ստեղծվել Կիպրոսի Լուսինյան և Կիլիկյան Հայաստանի թագավորական ընտանիքների միջև. Կիլիկիայի անկումից հետո Կիպրոսի թագավորները տեր են դարձել հայկական թագավորության ժառանգական իրավունքին և իշխել որպես «թագավոր հայոց»: Կղզու գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում հնուց ի վեր եղել են հայկական եկեղեցիներ, որոնցից նշանավորը Սուրբ Մակար կամ Կապույտ վանքն է (560 թ.): XII–XV դարերում Կիպրոսում հիշատակվում են հայկական գյուղեր (օրինակ՝ Արմենիխորը), քաղաքներում՝ հայկական թաղամասեր ու փողոցներ:
Կիպրոսի հայ համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրքական բռնություններից փրկված հայերի հաշվին: Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 2 հզ. հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Ֆամագուստայում): Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ: Գործում են հայ առաքելական 3 եկեղեցիներ (Նիկոզիայի Սուրբ Աստվածածին, Լառնակայի Սուրբ Ստեփանոս, Լիմասոլի Սուրբ Գևորգ),  «Նարեկ» ազգային վարժարանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական, մշակութային, բարեգործական մի շարք կազմակերպություններ, Մելգոնյան կրթական հաստատությունը (փակվել է 2005 թ-ի հունվարին): Լույս են տեսնում «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները: Գործում է հայկական ռադիոժամ: 1982 թ-ին Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: