Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Տարավա
Տարածքը՝ 
726,34 կմ2
Բնակչությունը՝ 
92,533 հզ.
Պետական լեզուն՝
անգլերեն
Դրամական միավորը՝
ավստրալական դոլար
Կիրիբատիի Հանրապետություն
Կիրիբատին պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում: Զբաղեցնում է Բանաբա (նախկին Օուշն) կղզին և Գիլբերտի, Լայն ու Ֆենիքս կղզեխմբերը (ընդհանուրը՝ 33 կղզի, որոնք տարածված են 3 մլն կմ2-ի վրա): Բրիտանական համագործակցության անդամ է:
Կլիման հասարակածային է, բուսականությունը՝ թփուտային: 
Կղզիները հայտնագործել են իսպանացիները 1606 թ-ին: 1892 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը և կոչվել Գիլբերտի կղզիներ: Անկախություն է ձեռք բերել 1979 թ-ի հուլիսի 12-ին: Բնակվում են գլխավորապես կիրիբատիցիներ, տուվալուցիներ և այլք:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են կոկոսյան արմավենի, տարո, ադամաթուզ և այլն: Զբաղվում են ձկնորսությամբ: 
Երկրի գլխավոր հարստությունը ֆոսֆորի հանքավայրերն են, որոնք անխնա օգտագործման հետևանքով գրեթե սպառվել են: