Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Անապատային կլիմայական գոտի  Ալժիրի հարավում 
Աշխարհի կլիմայական գոտիները 
Մուսսոնային քամիները շատ հաճախ դառնում են ջրհեղեղների պատճառ` հատկապես ափամերձ բնակավայրերում:
Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը: 
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը: 
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23օ30՜) և հարավային (հվ. լայն. 23օ30՜) արևադարձերի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20օC-ի իզոթերմերն են (հունարեն «իզոս»՝ հավասար, «թերմ»՝ ջերմություն բառերից): Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66օ30՜) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66օ30՜) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:
Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10օC-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:
Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:
Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250– 300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները:
Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել: 

Ինչո՞ւ է փոխվել երկրագնդի կլիման, 
որո՞նք են դրա պատճառները:
Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը նրա պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման: Կլիմայի փոփոխությունների և տատանումների մեջ մեծ նշանակություն ունի ցամաքի և ծովի ընդգրկած տարածքների հարաբերակցությունը: Որպես օրինաչափություն՝ ցամաքային տարածքների ընդարձակումը խստացրել է կլիման. մեծացել են օդի ջերմաստիճանի տատանումները, դիտվել է կլիմայի ցրտեցում:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը (արեգակնային ճառագայթումը նվազում է մինչև 20%-ով):
Կլիմայի ձևավորման վրա բնական գործոնների հետ միասին զգալի է մարդու ազդեցությունը. նրա տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտի գազային կազմը՝ ավելանում է ածխաթթու գազի քանակը, և ուժեղանում մթնոլորտի ջերմոցային էֆեկտը: Արդյունքում բարձրանում է օդի ջերմաստիճանը: Գիտնականների հաշվարկներով XXI դարում երկրագնդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1–3,5օ-ով:
Հայտնի է, որ մթնոլորտում (25–30 կմ բարձրություններում) գոյություն ունի օզոնային շերտ, որը մոլորակի օրգանական աշխարհը պաշտպանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն վնասակար ճառագայթներից: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող քլորաֆտորային (ֆրեոնային) ածխաջրածնական գազերը քայքայում են օզոնային շերտը, որը նպաստում է կլիմայի տաքացմանը և բացասական ազդեցություն թողնում օրգանական աշխարհի վրա:
Կլիմայի տաքացումն աշխարհագրական թաղանթում այժմ արդեն առաջացրել է մի շարք փոփոխություններ. մեծացել է երաշտների և անապատացման հավանականությունը, դանդաղորեն սկսվել են հալվել բևեռային ու լեռնային շրջանների սառցադաշտերը: