Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կոլիբրիների չափերը պատկերացնելու համար փորձենք նրանց համեմատել իշամեղվի (1) հետ: Հսկա (2),  տոպազագույն (3), դրոշակակիր(4), արծվակտուց (5), հրթիռապոչ (6), թրակտուց (7), տուրմալինագույն (8), սուտակագույն (9) կոլիբրիները չափերով զգալիորեն տարբերվում են միմյանցից:
Կոլիբրիները պատկանում են երկարաթևերի կարգի թռչունների ենթակարգին: Հայտնի է 1 ընտանիք, 123 սեռ, 320 տեսակ: Բնակվում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Կանադայում: Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենափոքր թռչուններն են: Մարմնի երկարությունը 5,5– 21,6 սմ է, կենդանի զանգվածը՝ 16–20 գ: Ամենամեծ՝ 21,6 սմ երկարություն ունեցող կոլիբրիներին անվանում են հսկաներ: Արուների փետուրները շատ վառ են գունավորված, էգերինը` ավելի մեղմ: Փետուրների գույները կարող են փոփոխվել՝ նայած լույսը որ կողմից է ընկնում: Գլխի փետուրները երբեմն երկար փնջաձև են, իսկ որոշ տեսակների պոչը շատ երկար է՝ արտասովոր փետուրներով: 
Արևոտ, պայծառ օրերին կոլիբրիները մի ծաղկից մյուսն են ճախրում՝ նպաստելով բույսերի փոշոտմանը: Օդում կախված մնալով՝ կոլիբրին ծաղկապսակի մեջ է իջեցնում երկար, ասեղանման կտուցը, և, բարակ ու շարժուն լեզուն խողովակաձև ոլորելով, ծծում է ծաղիկների նեկտարը կամ որսում փոքրիկ միջատներին: Թռչում են շատ արագ (ժամում` մինչև 80 կմ): Իրենց լարված ու արագ շարժումների ժամանակ մեծ քանակությամբ էներգիա են ծախսում, դրա համար էլ նրանք արտակարգ շատակեր են. օրվա ընթացքում ուտում են իրենց զանգվածից 2 անգամ ավելի կեր: Ուստի ամբողջ ակտիվ ժամանակը ծախսում են սնունդ հայթայթելու վրա: Գիշերը սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ. նյութափոխանակությունը թուլանում է, մարմնի ջերմաստիճանը 39–43օC-ից իջնում է մինչև 14,5–21օC: Կոլիբրիները չվող են, զույգեր չեն կազմում: Բույնը շինում, թխսում և ձագերին կերակրում է էգը: Բնադրում են ծառերին, թփերի վրա, առանձին տեսակներ փոքրիկ ու հարմարավետ բույնը ծեփում են ժայռերին: Փոքր կոլիբրիները ընկույզի կճեպի չափ են: Դնում է 1–2 ձու, թխսում 14–19 օր: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ ու կույր, և էգը բնում 3 շաբաթ կերակրում է նրանց:
Կոլիբրիներին երկար ժամանակ ոչնչացրել են գեղեցիկ փետուրների համար: Այդ պատճառով էլ շատ տեսակներ այժմ հազվագյուտ են: Ներկայումս վերցված են Բնության պահպանության միջազգային կազմակերպության պաշտպանության տակ: