Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Sn
Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ է: Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով: Անագը հայտնի է վաղ անցյալից: Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. II հազարամյակում: Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ: Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում: Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակի վերջին, պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը: Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով: Բրոնզը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ: Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ: Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է բրոնզի դար անունը:
Անագի պարունակությունը երկրակեղևում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի): Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին):
Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով: Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13,2օC-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույն փոշու կամ l -անագի: Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը: 161օC-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի:
Անագն օգտագործվում է պահածոների երկաթե տուփերի անագապատման, զոդանյութեր, համաձուլվածքներ պատրաստելու համար: Այս մետաղի հակակոռոզիային հատկությամբ է պայմանավորված առարկաների, ամանեղենի, ժապավենների, մետաղալարերի պատումն անագի բարակ շերտով:
Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կարելի է տեսնել հարյուրավոր հպակներ, որոնք անագե զոդանյութի փոքրիկ սառած կաթիլներ են և իրար են միացնում մանրամասերն ու հոսանքի լավ հաղորդիչներ են:
Հայաստանում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում: Անագի փոշին թունավոր է և առաջացնում է ստանոզ կոչվող հիվանդությունը:
      
«Անագի ժանտախտ»
1912 թ-ին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը  մնացել էր առանց վառելանյութի: Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էր ծովը:
«Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը: Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ, կապար և անտիմոն, որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը: