 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Մորոնի Տարածքը՝ 2.171 կմ2 Բնակչությունը՝ 800 հզ. Պետական լեզուները՝ կոմորերեն, ֆրանսերեն, արաբերեն Դրամական միավորը՝ կոմորյան ֆրանկ |
Իսլամական Դաշնային Հանրապետություն Այս պետությունը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ: Ափերը շրջապատված են բուստային խութերով: Կլիման արևադարձային է` շոգ ու խոնավ: Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով: Երկիրը եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1975 թ-ի հուլիսի 6-ին: Երկրում բնակվում են մալգաշներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են եթերայուղատու (արտադրությամբ աշխարհում առաջինն է) և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ: Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը:
|