Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Կանացի կոշիկներ
Մանկական հողաթափեր
Մանկական կոշիկներ
Տղամարդու կոշիկներ
Մարզական կոշիկներ
Կոշիկը պետք է լինի հարմար, համապատասխանի ոտնաթաթի անատոմիական առանձնահատկություններին, աշխատանքի և կենցաղի պայմաններին, տարվա եղանակին ու կլիմային: 
Կոշիկները լինում են կենցաղային (ամենօրյա, տոնական, տնային) և հատուկ՝ մարզական, բժշկական (օրթոպեդիական), արտադրական (պաշտպանական և այլն): 
Կոշիկի չափսերը և ձևը բնութագրվում են համարով և լիքությամբ: Որպես կոշիկի համար` ընդունված է կա՜մ ոտնաթաթի երկարությունը՝ մմ-ով, կից համարների միջակայքը՝ 5 մմ, կա՜մ կաղապարի (միջատակի) հետքի երկարությունը՝ շտիխներով. 1 շտիխը հավասար է 6 մմ-ի: 
Կարևոր է նաև կոշիկի լիքությունը, որն արտահայտվում է նախաթաթմատոսկրային հոդերի հատվածի շրջագծով և նշանակվում է տառով կամ թվանշանով: Որքան մեծ է թիվը, կամ ցածր է տառի այբբենական կարգը, այնքան մեծ է կոշիկի լիքությունը: Կոշիկ ընտրելիս պետք է հիշել, որ ծանրաբեռնվածության դեպքում (կանգնած կամ քայլելու ժամանակ) ոտնաթաթի չափերը մեծանում են (մոտավորապես 10–12 մմ-ով ), դրա համար էլ կոշիկի ներքին չափսերը պետք է մի փոքր մեծ լինեն ոտնաթաթի (հանգիստ վիճակում) չափերից: Նոր կոշիկը փորձում են կանգնած, հնարավորության դեպքում մի քանի քայլ անում: Կոշիկի մեջ մատները պետք է ազատ տեղավորվեն, բութ մատի համար պետք է մի փոքր (10–15 մմ) ազատ տեղ մնա: Կիպ և նեղ կոշիկը կարող է հանգեցնել ոտնաթաթի կամարի գործառույթի խանգարման, իսկ շատ ազատ կոշիկը կարող է հարուկներ և կոշտուկներ առաջացնել: 
Կոշիկի ներքին չափսերը և ձևը կախված են նրա կառուցվածքից: Բաց կոշիկը («մակույկանման») պետք է կիպ գրկի ոտնաթաթը (հատկապես` կրնկամասում), հակառակ դեպքում՝ քայլելիս կոշիկը դուրս կգա ոտքից, որը կարող է հանգեցնել ոտնաթաթի ոլորման և ջլերի ձգման, սրունքաթաթային հոդախախտման: Առավել հարմար են լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2–3 սմ, կանանց համար՝ 2–4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1–2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2–3 սմ) կոշիկները: Խիստ բարձր կրունկով կոշիկ հագնելն առաջացնում է ձկնամկանների հավելյալ կծկում, սրունքի առջևի մկանների և սրունքաթաթային հոդերի ջլերի թուլացում: Բարձրակրունկ կոշիկ հագնելը հակացուցվում է հատկապես դեռահասներին, քանի որ այն կարող է առաջացնել ողնաշարի ծռումներ, կոնքի ձևափոխություն: Խոնավանալուց և չորանալուց հետո կոշիկի (հատկապես` ամառային) ձևը, չափսը և առաձգականությունը չպետք է փոխվեն: Շրջակա օդի բնականոն պայմանների դեպքում 1 ժամում չափահաս մարդու ոտնաթաթից հանգիստ վիճակում քրտինքի ձևով արտազատվում է 1,5–3 գ, իսկ ֆիզիկական բեռնվածության դեպքում՝ 8–12 գ խոնավություն: Կարևոր է, որ ոտնաթաթը գտնվի որոշակի ջերմաստիճանի և խոնավության միջավայրում, որն ապահովվում է կոշիկի կառուցվածքով (օրինակ՝ կիսակոշիկներ և սանդալներ՝ ամառային եղանակին) և պատրաստման նյութերի ընտրությամբ: Առավել հիգիենային է կաշվե ներբանով կաշվե կոշիկը, քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, օդանցիկ և ճկուն: Ռետինե ներբանով  մանրանցքավոր կոշիկները հագնում են ժամանակավոր (օրինակ՝ անձրեվոտ եղանակին), երկար հագնելու անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել թաղիքե միջատակեր և բրդե գուլպաներ: 
Մարզակոշիկը պետք է բավարարի լրացուցիչ պահանջների՝ մեխանիկական ազդեցություններից և խոնավությունից հուսալի պաշտպանություն, նվազագույն քաշ, սայթաքելու վտանգի բացառում: Զբոսաշրջիկների, դահուկորդների և լեռնագնացների կոշիկները պետք է ունենան ջերմապաշտպան հատկություններ, լինեն անջրանցիկ, ազատ ձևվածքի, որը հնարավորություն է տալիս հագնել 2 զույգ գուլպա: Բրդե գուլպան պետք է հագնել ցանկացած եղանակի, քանի որ բուրդը լավ է ներծծում խոնավությունը և կանխում ոտքերի հարուկները: Լեռնագնացների կոշիկը պետք է լինի կրկնակի ներբանով, դահուկորդներինը և մրցարշավորդներինը՝ թեթև, ճկուն ներբանով, չմշկորդներինը՝ թեթև, նեղ ներբանով և ռանտով, գեղասահորդներինը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի և քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի, ըմբիշներինը, բռնցքամարտիկներինը, ծանրամարտիկներինը՝ փափուկ, ամուր կաշվից (որպեսզի չխանգարի ոտնաթաթի ծալմանը նախաթաթմատոսկրային հոդերում), ֆուտբոլիստներինը՝ առանց կրունկների, կոշտ քթամասով և կրնկամասով, տակը՝ բութակներով: 
Օրթոպեդիական կոշիկն օգտագործվում է ոտնաթաթի ախտաբանական ձևախախտումների դեպքերում և նպաստում է ոտքի սկզբնական ձեվախախտումների ուղղմանը, կանխում դրանց խորացումը, համակշռում (լրացնում) վերջույթների կարճությունը, կանգնելիս և քայլելիս հենարան ստեղծում: Օրթոպեդիական կոշիկը պետք է ձևով և չափով համապատասխանի հիվանդ ոտնաթաթին, լինի թեթև, առաձգական, ամուր և կրելու ընթացքում չձևափոխվի: 
Արտադրական կոշիկներն օգտագործվում են ոտքերը միջավայրի վնասակարությունից պաշտպանելու համար: Տաք արտադրամասերի աշխատանքային կոշիկները պատրաստվում են հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների տեսքով, երեսը՝ ջերմակայուն կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ռետինից: Վթարային իրավիճակներում օգտագործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ: Ոտքերը խոնավությունից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, ցրտից պաշտպանելու համար՝ մորթե, թաղիքե, բրդե կոշիկներ: Էլեկտրական հոսանքից պաշտպանվելու համար կիրառում են դիէլեկտրիկ հատկություններով ճտքակոշիկներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ, քիմիական և ճառագայթաակտիվ նյութերից պաշտպանվելու համար՝ հատուկ ռետինե ճտքակոշիկներ: Մեխանիկական վնասվածքներից պաշտպանվելու համար կոշիկները պատրաստում են մետաղական քթամասերով:
Մանկական կոշիկը պետք է համապատասխանի երեխայի ոտնաթաթի անատոմիական առանձնահատկություններին, լինի փափուկ և թեթև, դիմացկուն, ճկուն ներբանով: 
Երեխաների համար թողարկվում է 2 տեսակի լիքության կոշիկներ: Մանկական կոշիկի համար նախընտրելի է կաշին, որը բավականաչափ դիմացկուն է, գոլորշա- և օդանցիկ է: Մինչև 8 տարեկան երեխաների ոտնաթաթը տարեկան միջին հաշվով աճում է 11 մմ-ով, ուստի խորհուրդ է տրվում նրանց համար կոշիկ գնել 6 ամիսը մեկ: 
Կոշիկի օգտագործման պատմությունից
   Հայկական լեռնաշխարհում կոշիկը գործածվել է դեռևս ուշ բրոնզի դարում: Մատենագիտական տեղեկությունների համաձայն` պարսից և հայ թագավորները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր նախարարները՝ մեկական կարմիր կոշիկ՝ իբրև պատվի նշան: Միջնադարյան Հայաստանում հարսները հագել են արծաթապատ կոշիկներ: Թովմա Արծրունու (IX դարի կես) վկայությամբ` Խութ գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար պատրաստել են փայտե կոշիկներ: Հայաստանում մինչև XX դարի սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած կոշիկներ: Կոշիկ կարել են հիմնականում կաշվից, գործել են մազե, բրդե, բամբակե թելերից: Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող կոշիկ: Կանայք և տղամարդիկ հագնում էին չմուշկ, սոլ, կոնտուրա, յամանի, չուստ, բաշմակ, նալիկ, քոշ, մաշիկ, տրեխ, մաս-բաբուճ, երկարաճիտ և գործած կոշիկներ: 
   Հայերենում կոշիկ բառին համարժեք օգտագործվել և ավելի տարածված է եղել ոտնաման բառը: