Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Կորթինը (ծիթրոն, ծոթրին) խուլեղինջազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված հիմնականում միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում, Միջին Ասիայում և Այսրկովկասում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ պարտեզային և խոշորածաղիկ՝ տարածված Երեվանի շրջակայքում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի քարքարոտ, չոր լանջերին, ժայռերի վրա, այգիներում: Մշակության մեջ տարածված է պարտեզային կորթինը:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–50 սմ: Տերևները նշտարաձև են, հակադիր, սրածայր: Ծաղիկները մանր են, կլորավուն, ձվաձև, բաց վարդամանուշակագույն, ծաղկաբույլում՝ 3–5 ծաղիկ: Պտուղը քառաբաժան ընկուզիկ է: Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև:
Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում: Պարունակում է եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդյունաբերության մեջ):
Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են: