Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1906թ., Ժիտոմիր, Ուկրաինա
 1966թ., Մոսկվա

Սերգեյ Կորոլյովը հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ էր, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր: Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը: 

Սերգեյ Կորոլյովը 1929 թ-ին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը: 1930 թ-ից աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սավառնակների մի շարք մոդելներ («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն): Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 թ-ին նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները: 1946 թ-ից Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը: Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալիստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը: Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա-1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները: Կորոլյովը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս: Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն:
Տիեզերագնացների միջավայրում տարածված է մի պատմության, ըստ որի` իբր` Կորոլյովի մահից հետո տիեզերագնացներ Յու. Գագարինը և Լ. Կոմարովը խնդրել են իրենց հանձնել Կորոլյովի աճյունից մի մասունք՝ միջմոլորակային կայանով Լուսին ուղարկելու համար: Իսկ թե իրականում ինչ է եղել, հայտնի չէ, որովհետև դրանից շատ չանցած ողբերգական մահով զոհվել է Յու. Գագարինը, մեկ տարի անց՝ նաև Լ. Կոմարովը: