Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Հավանա
Տարածքը՝  
111 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
11,4 մլն
Պետական լեզուն՝  
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
փոխարկելի պեսո
Կուբայի մայրաքաղաք Հավանան
Կուբայի Հանրապետություն
Կուբան գտնվում է Վեստ Ինդիայում. զբաղեցնում է Կուբա, Խուվենտուդ խոշոր և շուրջ 1600 մանր կղզիներ: Կուբա կղզու մակերևույթն առավելապես հարթավայրային է, հարավ-արևելքում Սիեռա Մաեստրա լեռնազանգվածն է (առավելագույն բարձրությունը՝ 1974մ, Տուրկինո լեռ): Կան նիկելի, կոբալտի, պղնձի, մանգանի, քրոմիտների պաշարներ:
Կլիման արևդարձային մուսսոնային է: Գետերը կարճ են, սահանքավոր, ամենամեծը՝ Կաուտոն է: Տարածքի 10%-ը զբաղեցնում են մշտադալար անտառները:
Կուբա կղզին 1492 թ-ին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: XVI դարում կղզին նվաճել են իսպանացները, և շուրջ 400 տարի այն գտնվել է իսպանական գաղութային տիրապետության տակ: 1895–98 թթ-ի ազգային-ազատագրական ապստամբության և 1898թ-ի իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով 1902 թ-ին Կուբան հռչակվեց անկախ հանրապետություն, բայց փաստորեն կախման մեջ էր ԱՄՆ-ից: 1959 թ-ին Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ Կուբայում հաղթանակեց հեղափոխությունը, և այն իրապես անկախացավ: 
Երկրի բնակչության ավելի քան 95%-ը կուբացիներ են: Բնակվում են նաև չինացներ, կորեացիներ և այլք: 
Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է՝ հատկապես շաքարի արտադրությունը, որի արտահանման ծավալով Կուբան երկրորդն է աշխարհում: Կարևոր նշանակություն ունի նաև ծխախոտի արտադրությունը (սիգարներ, սիգարեթներ և այլն): Կան նաև մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Գլխավոր մշակաբույսը շաքարեղեգն է, որի տնկադաշտերը զբաղեցնում են երկրի տարածքի 1/3-ը: Մշակում են նաև ծխախոտ, սուրճ, կակաո, բրինձ, մրգեղեն և այլն: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ:
Հայերը Կուբայում բնակություն են հաստատել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Զբաղվել են արհեստներով, առևտրով: Ներկայումս Կուբայում կազմակերպված հայ համայնք չկա. շուրջ 80 հայ ապրում է Հավանա, Լաս Տունաս քաղաքներում: