Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1910 թ., Սեն Անդրե դը Կյուբզակե, Ֆրանսիայի Բորդո ք-ի մոտ
1997 թ., Փարիզ

Ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը:
Ժակ Իվ Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով. առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց և ստորջրյա աշխարհը տեսնելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից: 
Կուստոն 1930 թ-ին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թ-ին «Ժաննա դ՜Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության:
1950-ական թվականներին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, Կարմիր, Սև, Արաբական ծովերում ու Պարսից ծոցում:
1965 թ-ին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցվեց գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր:
1967 թ-ին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն» ու բուստերը» գրքերում:
1970-ական թվականներին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա: Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը: Կուստոն նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը: 
1957 թ-ից ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ Կուստոն զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց տեղաբաշխման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ:
Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար: Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով: