Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Կարմիր հաղարջ
Սև հաղարջ
Հաղարջենին կոկռոշազգիների ընտանիքի տերևաթափ բույս է: Հայտնի է հաղարջենու 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում: ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական: Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր: Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում: Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները:
Հաղարջենու թփի բարձրությունը 2–2,5 մ է: Տերևները պարզ են, հերթադիր, 3–5-բլթականի, ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ բաժանասեռ և երկտուն, սպիտակ, դեղնականաչավուն: Պտուղը հյութալի, բուրավետ, թթվաշ հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույների: Պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, ջեմ, մուրաբա): Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով:
Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: