Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հաճարենի. 1. ընդհանուր տեսքը, 2. գարնանային ճյուղը՝ ա) արական և բ) իգական ծաղկաբույլերով, 3. ամառային ճյուղը, 4. բացված պտղակալը,5. պտուղները
Հաճարենին (հաճարածառ, հաճարի) հաճարազգիների ընտանիքի միատուն, տերևաթափ ծառ է: Հայտնի է հաճարենու 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի արևադարձային շրջաններում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ արևելյան հաճարենին: Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՀՀ անտառների գերակշռող ծառատեսակներից է:
Հաճարենին սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40–50 մ, բնի տրամագիծը՝ 1,5–2 մ:
Հաճարենու անտառ
Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով: Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են: Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև: Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ: Պտուղը եռակող կաղին է՝ պատված փայտե պտղակալով: Կաղինն օգտագործվում է սննդի մեջ. հում վիճակում պարունակում է ֆագին թունավոր ալկալոիդը, որն առաջացնում է սրտխառնոց,  գլխապտույտ, և պտուղը բովելիս քայքայվում է: Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի լավ կեր է:
Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր և ջերմասեր: Բնափայտն ամուր է, առաձգական: Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործում շինարարության մեջ (հատկապես՝ ստորջրյա կառույցներում): Հաճարենին ապրում է 400 և ավելի տարի: