Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1901 թ., Վյուրցբուրգ, Գերմանիա
 1976 թ., Մյունխեն, Գերմանիա

Գերմանացի ֆիզիկոս Վեռներ Հայզենբերգը միկրոաշխարհի օրինաչափությունները նկարագրող ֆիզիկայի բաժնի՝ քվանտային մեխանիկայի հիմնադիրներից է, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Հայզենբերգը 1923 թ-ին ավարտել է Մյունխենի, 1924 թ-ին՝ Գյոթինգենի համալսարանները: 1927–41 թթ-ին եղել է Լայպցիգի և Բեռլինի համալսարանների տեսական ֆիզիկայի պրոֆեսոր, 1941 թ-ից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թ-ից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտների տնօրեն և պրոֆեսոր:
1925 թ-ին Հայզենբերգը մշակել է մատրիցային մեխանիկան՝ քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը, որի համար 1932 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Նա կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց տվել 2 տարբեր վիճակներում այդ ատոմի գոյության հնարավորությունը:
1927 թ-ին ձևակերպել է քվանտային մեխանիկայի հիմնական՝ անորոշության սկզբունքը, ըստ որի՝ միկրոմասնիկի կոորդինատները և համապատասխան իմպուլսները չեն կարող ճշգրիտ արժեքներ ունենալ միաժամանակ: Այս սկզբունքը սահմանափակում է միկրոմասնիկների (որոնք ունեն ալիքային հատկություններ) նկատմամբ դասական մեխանիկայի հասկացությունների ու պատկերացումների կիրառումը: Հայզենբերգը մշակել է ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացման տեսությունը: Նա աշխատանքներ ունի նաև ատոմի միջուկի կառուցվածքի, ռելյատիվիստական (հարաբերականության տեսության օրենքներին ենթարկվող) քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ: Գիտնականի բազմաթիվ աշխատանքներ նվիրված են ֆիզիկայի փիլիսոփայական հիմնախնդիրներին: Հայզենբերգը բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ էր: