Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պորտ օ Պրենս
Տարածքը՝  
27,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
 8,6 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
գուրդ
Հայիթիի Հանրապետություն
Հայիթին գտնվում է Վեստ Ինդիայում. զբաղեցնում է Հայիթի կղզու արևմտյան մասը, ինչպես նաև Գոնավ, Տորտյու, Վաշ և այլ փոքր կղզիներ: Ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Կուբայից բաժանվում է Հողմակողմ նեղուցով:
Երկրի մակերևույթը լեռնային է (կարիբյան հնդկացիների լեզվով «հայիթի» նշանակում է լեռնային). առավելագույն բարձրությունը 2680 մ է (Լա Մել լեռ): Հյուսիսային, Մոնտան Նուար Մաթո, Հոթ, Սել լեռները միմյանցից բաժանվում են սարավանդներով ու խոր իջվածքներով: Ափամերձ գոտիներում կան դաշտավայրեր:
Կլիման արևադարձային է: Խոշոր և նավարկելի գետը Արտիբոնիտն է: Տարածված են մշտադալար անտառներն ու թփուտները:
Մինչև եվրոպացիների հայտնվելը Հայիթիում ապրել են հնդկացիներ: 1492 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է կղզին և անվանել Էսպանյոլ (Իսպանիա): Իսպանացիները նվաճել են կղզին և ստրկացրել հնդկացիներին: XVI դարի վերջին և XVII դարի սկզբին Իսպանիան, Ֆրանսիան և Անգլիան պայքարում էին կղզուն տիրելու համար: XVII դարի վերջին կղզու արևմտյան մասը՝ Սան Դոմինգոն, անցել է Ֆրանսիային, իսկ արևելյան մասը՝ Սանտո Դոմինգոն, մնացել է Իսպանիային: 1804 թ-ի հունվարի 1-ին հռչակվել է կղզու անկախությունը, և վերականգնվել է հին հնդկացիական Հայիթի անվանումը: 1807 թ-ին կղզին տրոհվել է Հայիթի պետության և Հայիթիի Հանրապետության, որոնց միջև պայքարը շարունակվել է երկար ժամանակ: 1844 թ-ին կղզու արևելյան (երբեմնի իսպանական) մասն անջատվել է և կազմել ինքնուրույն պետություն՝ Դոմինիկյան Հանրապետությունը: 
1915–34 թթ-ին Հայիթին գրավել են ԱՄՆ զորքերը և երկիրը վերածել
Հայիթիի նախագահի նստավայրը Պորտ օ Պրենսում
իրենց ռազմական ու հումքային կցորդի: 1957–86 թթ-ին իշխանության գլուխը եղել է բռնապետ Ժ. Դյուվալյեն:
Երկրի բնակչության 99 %-ը հայիթեցիներ են: Խոշոր քաղաքներն են Պորտ օ Պրենսը, Կաոեֆուրը, Դերմասը:
Հայիթիի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սրճենի, ադամաթուզ, շաքարեղեգ, սիզալ, բամբակենի, ցիտրուսներ: Զարգացած են արդյունաբերության լեռնահանքային (արդյունահանում են բոքսիտներ, պղինձ) և գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը: