 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Մալաբո Տարածքը՝ 28,051 հզ. կմ2 Բնակչությունը՝ 500 հզ. Պետական լեզուն՝ իսպաներեն Դրամական միավորը՝ աֆրիկյան ֆրանկ |
Հասարակածային Գվինեան պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին: Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից: Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր: Կլիման հասարակածային է, խոնավ: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Տարածված են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ: Երկիրը XV դարի 70-ական թվականներին հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թ-ից՝ Իսպանիայի` Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ: Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թ-ին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թ-ի հոկտեմբերին: Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են: Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են: Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն: Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ:
|