Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լեռնային հեծանիվ
Կրկեսային հեծանիվ
Մրցարշավային արագընթաց հեծանիվ
Խճուղային հեծանիվ
Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում: Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում, Անգլիայում և այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև «ոսկրացունց» էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791 թ-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը: Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին «վելոսիպեդ» (լատիներեն «վելոքս»՝ արագ, և «պես»՝ ոտք, բառերից): Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869 թ-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները:
Շուտով փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով. արագությունը մեծացնելու նպատակով տանող անվի տրամագիծը մեծացվեց մինչև 180 սմ (սրանք այսպես կոչված «սարդերն» էին):
XIX դարի վերջին հեծանվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877 թ-ին), պնևմատիկ դողեր (1889 թ-ին), ազատ ընթացք (1894 թ-ին), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899 թ-ին): Նման կառուցվածք ունեցող հեծանիվներն արդեն ժամանակակից հեծանիվը հիշեցնող մեքենաներ էին:
XIX դարի վերջերին տարբեր երկրներում սկսեցին հեծանիվ արտադրել: Այն սկսեց կիրառվել նաև ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք ու հանդերձանք փոխադրող և կապի միջոց: Եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր:
Մեր օրերում շատ երկրների բնակիչների համար հարմարավետ հեծանիվները հիմնական փոխադրամիջոց են: Բանվորները հեծանվով գործարան ու ֆաբրիկա են շտապում, աշակերտները՝ դպրոց, տնային տնտեսուհիները՝ խանութ ու շուկա:
Այսօր կան արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հեշտությամբ տեղավորվող ծալովի հեծանիվներ, որոնք մի քանի վայրկյանում կարելի է քանդելով երկու կես անել և նույն արագությամբ էլ հավաքել: Կան փոքրանիվ հեծանիվներ, որոնցով հարմար է երթևեկելը ժամանակակից քաղաքների՝ ավտոմեքենաներով խճողված փողոցներով: Այդպիսի դեպքերում հեծանվորդը կարող է իջնել հեծանվից և այն ձեռքին բռնած՝ շարունակել ճանապարհը քաղաքային տրանսպորտով:
Այսօր շատ են հատուկ հեծանիվները: Մեկով բազմապիսի հնարքներ է ցուցադրում կրկեսի արտիստը, մյուսով փոստ ու մթերք են տեղափոխում: Կան անգամ եռանիվ հեծանիվներ, որոնք ստեղծված են հատկապես տարեց մարդկանց համար:
Հեծանիվը բավական արագընթաց մեքենա է: 120 կմ-անոց առաջին իսկ մրցարշավներում, որոնք տեղի ունեցան 1869 թ-ին Ֆրանսիայում, հեծանիվը զարգացրեց ժամանակի համար չլսված արագություն՝ ժամում 11 կմ: Այդ տարիներից ի վեր այն մարզական զանազան մրցումների մշտական մասնակիցն է:

Հեծանվարշավներ և հեծանվասպորտի այլ տեսակներ
Հեծանվարշավներն անցկացվում են տարբեր բնակավայրերի միջև ընկած տարածքներում. կազմակերպվում են հիմնականում նշանակալի տարեթվերի առիթներով:
Հեծանվասպորտն ունի մի քանի տարատեսակներ՝ հեծանվահրապարակում (տրեկ) և խճուղիներում անցկացվող հեծանվավազքերից մինչև կտրտված տեղանքով (կրոս) և լեռնային ճանապարհներով մրցարշավներ:
Խճուղային հեծանվավազքում մարզիկները մրցում են տարբեր տարածություններում: Բազմափուլ հեծանվավազքի, օրինակ՝ «Տուր դը Ֆրանսի», մասնակիցները հաղթահարում են մի քանի հազար կիլոմետր, իսկ մրցումները տևում են մոտ երեք շաբաթ:
Հեծանվահրապարակում հեծանվավազքերն անցկացվում են թեք, ձվաձև հատուկ մրցուղիներում, որոնց երկարությունը 250 մ է: Հաղթում է ավելի կարճ ժամանակում մրցուղու եզրագիծը հատողը: 
Հետապնդումով մրցավազքում երկու մրցարշավորդ կամ երկու թիմեր աշխատում են հասնել մեկը մյուսին՝ սովորաբար 4000 մ (տղամարդիկ) և 3000 մ (կանայք) երկարությամբ տարածություններում:
Լեռնային ճանապարհներով և կտրտված տեղանքով հեծանվավազքը սովորաբար անցկացվում է գյուղական վայրերում. մասնակիցները հաճախ իրենց հեծանիվները հետիոտն քարշ են տալիս տարբեր արգելքների վրայով: Այս մրցումներում ավելի հաճախ մասնակցում են պատանի մարզիկները, որոնք փոքրաչափ հեծանիվներով մրցում են չափազանց թեք վայրէջքներում: Հեծանվային ֆրիստայլի մասնակիցները ցատկում են ցատկահարթակից և կատարում «մահացու օղակներ»:
   Հեծանիվների մեծ մասն ունի մետաղե սնամեջ խողովակներով պատրաստված ամուր, թեթև շրջանակ: Օդալից դողերը հեծանվորդին հնարավորություն են տալիս հեշտությամբ հաղթահարել ճանապարհի անհարթությունները: Ձեռքի արգելակի բռնակը սեղմելիս արգելակման ռետինե կոճղակն ամուր սեղմվում է մետաղե անվաշրջանակին, և հեծանիվը կանգ է առնում:
   Փոխարկիչի օգնությամբ կարելի է փոխել շղթայի և ատամնանվի կցորդումը, այսինքն՝ արագությունը: Հեծանվի փոքր արագություններով ընթացքը հարմար է վերելք հաղթահարելու համար կամ հանդիպակաց ուժեղ քամու ժամանակ: Մեծ արագություններով ընթանում են հարթ ճանապարհով կամ վայրէջք կատարում լեռնալանջով:
  •  976 թ-ին Չինաստանում է արվել հեծանվի շարժական շղթայի գյուտը: