Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1857 թ., Համբուրգ
 1894 թ., Բոնն

Գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է: Հաճախության միավորը նրա անունով կոչվել է Հերց (Հց):
Հերցը եղել է Կառլսռուեի բարձրագույն տեխնիկական դպրոցի, այնուհետև` Բոննի համալսարանի պրոֆեսոր: Նա հիմնականում փորձարար գիտնական էր. փորձով ապացուցել է էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը և իր ստեղծած վիբրատորի (թրթռիչ) օգնությամբ հետազոտել դրանց հատկությունները: Ապացուցել է նաև լույսի էլեկտրամագնիսական բնույթը, հաստատել Մաքսվելի այն տեսակետը, որ օդում էլեկտրամագնիսական ալիքների և լույսի տարածման արագությունները նույնն են:
1886-87 թթ-ին առաջինն է դիտել ու նկարագրել արտաքին ֆոտոէֆեկտը: Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթների հատկությունները, հետազոտել անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն էլեկտրական պարպման վրա: Մեխանիկային վերաբերող իր աշխատանքներում Հերցը տվել է առաձգական գնդերի հարվածի տեսությունը: Ելնելով մեկ միասնական սկզբունքից, որ այժմ հայտնի է որպես Հերցի սկզբունք, արտածել է մեխանիկայի ընդհանուր թեորեմները:
Միավորների միջազգային համակարգում 1 Հց այն պարբերական շարժընթացի հաճախությունն է, երբ 1 վայրկյանում կատարվում է շարժընթացի 1 շրջան:
1Հց= 1վ-1