Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հնդկեղեգի փայտացած խոշոր ցողուններից կառուցում են տներ, կամուրջներ, պատրաստում ջրմուղի խողովակներ, կահույք, զամբյուղներ, վարագույրներ, թուղթ և այլն: 
Հնդկեղեգի դաշտ
Հնդկեղեգը (բամբուկ) հացազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ միամյա բույս է: Հայտնի է հնդկեղեգի մոտ 600 տեսակ՝ տարածված առավելապես արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, հիմնականում՝ Հարավարևելյան Ասիայում, Մալայան կղզեխմբում: Ամերիկայում և Աֆրիկայում համեմատաբար քիչ է աճում: Մոտ 20 տեսակ մշակվում է Սև ծովի ափերին, գլխավորապես՝ Վրաստանում (Բաթում): Ցողունը (բարձրությունը՝ մինչև 40 մ, տրամագիծը՝ 30 սմ) ծղոտի նման է՝ հանգույցներով և միջհանգուցային տարածություններով, գագաթնային մասում՝ լավ ճյուղավորված, որի հետևանքով բույսը ծառի տեսք է ստանում: Տերևները կարճ կոթունավոր են, ապրում են 1 կամ մի քանի տարի: Չափազանց արևասեր և միաժամանակ խոնավասեր բույս է: Հաճախ է մացառուտներ առաջացնում. բներն այնքան մոտ են լինում միմյանց, որ նման անտառով հնարավոր չէ անցնել: Ընդ որում՝ այդ մացառուտները կարող են առաջանալ նաև այնտեղ, որտեղ դեռևս մի քանի օր առաջ ոչինչ չկար: Բաթումում աճող հնդկեղեգի բարձրությունը մեկ օրում ավելանում է 75 սմ-ով, իսկ Վիետնամում աճող հնդկեղեգինը՝ 2 մ-ով:
Հնդկեղեգն ունի լայն կիրառություն: Ցողունից պատրաստում են թեթև, ամուր, ճկուն և ցանկացած երկարության կարթաձող:
Երիտասարդ ընձյուղներն ու սերմերն օգտագործում են որպես սնունդ: Հնդկեղեգի որոշ տեսակների միջուկը պարունակում է քաղցր հյութ՝ հնդկեղեգնաշաքար: