Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հողը բնական գոյացություն է և ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում ու զարգանում է:
Լեռնալանջերի դարավանդներով մշակումը զգալիորեն կանխում է հողի էրոզիան:
ՀՀ-ում տարածված հողատիպերը. վերին շերտում` ներկայացված է բնորոշ բուսականությունը:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը կազմում է ընդամենը 2.974.259 հա: 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերն զբաղեցնում են 697 հզ. հա (հանրապետության տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ 364 հզ. հա (11,7 %):
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Որոշ հաշվարկներով՝ մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը:
Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը): Անապատացման կանխումը հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համատեղ ջանքերով: 1994 թ-ին ընդունվել է «Անապատացման դեմ պայքարի .......» միջազգային համաձայնագիրը (ներկայումս անդամակցում է 180 երկիր, այդ թվում` ՀՀ), որի իրականացումը հնարավորություն կտա կանխելու այդ վտանգավոր երևույթի հետագա տարածումը:
  • Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 90 %-ը (134 մլն կմ2), որը և կազմում է Երկրի հողային ֆոնդը. 11 %-ը մշակվող հողերն են,     23 %-ը՝ բնական խոտհարքներն ու արոտավայրերը, 30 %-ը՝ անտառները, 2 %-ը զբաղեցնում են այն հողերը, որոնց վրա գտնվում են քաղաքային, արդյունաբերական և տրանսպորտային տարբեր կառույցներ, 34 %-ը քիչ պիտանի կամ ոչ պիտանի (ճահիճներ, անապատներ, սառցադաշտեր) հողերն են: Մշակվող հողերը մեծ արժեք են ներկայացնում և տալիս են մարդկությանն անհրաժեշտ սննդամթերքի 88 %-ը: