Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աղմուկի այս սանդղակում ցույց են տրված մի քանի բնորոշ մեծություններ :
Ձայներն առաջանում են տատանումներից: Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով: Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ: Շատ բարձր հաճախությամբ ձայները մեր ականջը չի ընկալում: Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը:
Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա: Արդյունքում այդպիսի բազմաթիվ սեղմումներն ու նոսրացումները ջրի մակերևույթին տարածվող ալիքների նման կտարածվեն օդում: Այդպիսի ալիքները կոչվում են ձայնական ալիքներ: Դրանք անտեսանելի են, սակայն, երբ հասնում են մեր ականջներին, նրանց ազդեցությամբ թմբկաթաղանթներն սկսում են տատանվել, և մենք լսում ենք ձայնը: Ձայնական ալիքները թափանցում են պինդ մարմինների, հեղուկների և գազերի միջով, սակայն անօդ տարածության մեջ դրանք չեն տարածվում:

Ձայնի արագությունը
Ձայնական ալիքներն օդում տարածվում են 330 մ/վ արագությամբ, թեև, ջերմաստիճանից կախված, այս մեծությունը որոշակի չափով տատանվում է: Ձայնը մոտավորապես միլիոն անգամ ավելի դանդաղ է տարածվում, քան լույսը, ուստի ամպրոպի ժամանակ նախ երևում է հեռավոր կայծակի փայլատակումը, ապա լսվում որոտը: 
Գերձայնային ինքնաթիռները սլանում են ձայնից արագ: Դրանց թռիչքների ժամանակ առաջանում են հարվածային ալիքներ, որոնք ինքնաթիռի կառուցվածքի ոչ ճիշտ հաշվարկման դեպքում կարող են քայքայել այն:
 Ձայնական ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլև ջրում, ընդ որում՝ գրեթե հինգ անգամ ավելի արագ: Նրանք է՜լ ավելի արագ են տարածվում պինդ մարմիններում, օրինակ՝ պողպատե ձողում: 2 հզ. կմ տարածությունը ձայնն օդով անցնում է 1 ժամ 40 րոպեում, ջրով՝ 20 րոպեում, իսկ պողպատե ձողով՝ 7 րոպեում: Երկաթգծին ականջը հպելով կարելի է արագ կողմնորոշվել և իմանալ գնացքի գալու մասին:

Արձագանք
Ձայնն անդրադառնում է պինդ մակերևույթներից. եթե մենք կանգնենք բարձր ժայռի առջև և ամբողջ ձայնով բղավենք, ապա քիչ անց կլսենք անդրադարձած ձայնը: Դա էլ հենց արձագանքն է: Օգտագործելով ստորջրյա արձագանքը՝ նավաստիները որոշում են մինչև ծովի հատակը (կամ մինչև ստորջրյա որևէ առարկա) եղած հեռավորությունը: Ձայնի արձագանքով հեռավորություն որոշող սարքը կոչվում է ձայնային տեղորոշիչ: Այս սարքն ուղարկում է ձայնային ալիքների իմպուլսներ և չափում է այն ժամանակը, որից հետո ձայներն անդրադառնալով վերադառնում են: Որքան մեծ է այդ ժամանակը, այնքան մեծ է չափվող հեռավորությունը:

Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ:
Ձայնի հաճախություն և բարձրություն
Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ: Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում: Այն չափում են Հերցերով (Հց): Վայրկյանում 1000 տատանում կատարող լարն արձակում է 1000 Հց հաճախությամբ ձայն: Որքան մեծ է ձայնի հաճախությունը, այնքան գործիքի ձայնածավալում բարձր է ձայնի նոտան, այսինքն` այնքան սուր ձայն են ընկալում մեր ականջները: Եթե մատներով բռնելով կարճացնենք տատանվող՝ «երգող» լարը,  ապա կլսենք, որ լարի արձակած ձայնի հնչողությունը (տոնը) ավելի է բարձրանում: Այդպես հասկանալի է դառնում, թե ինչու են մարդկանց ձայները տարբեր. տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը: Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ մի քանի ալիքներից՝ օբերտոններից (հնչերանգներից). օրինակ՝ լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում է ձայնային ալիքների խառնուրդներ:
Մարդու ականջները կարող են ընկալել մոտավորապես 20–20000 Հց հաճախությամբ ձայները: Տարիքի հետ ընկալման վերին սահմանն աստիճանաբար իջնում է: Մարդու ականջին ընկալելի ձայներից բարձր հաճախությամբ ձայները կոչվում են անդրաձայներ: Դրանց մի մասը լսում են շները, կատուներն ու չղջիկները: 

Ձայնի ուժգնություն և աղմուկ
Ձայնի ուժգնությունը կախված է ձայնային ճնշումից (կամ ձայնի ինտենսիվությունից), հաճախությունից և տատանման ձևից:
Չափից դուրս ուժգին կամ տհաճ ձայնը կոչվում է աղմուկ: Աղմուկի մակարդակն անհրաժեշտ է վերահսկել, քանի որ այն վնասակար է. շատ բարձր աղմուկից ականջները կարող են վնասվել, գլուխը ցավել և այլն:
Մարդու ձայնը ձայնային ապարատի միջոցով արտաբերվող տարբեր բարձրության, ուժգնության և գուներանգի (տեմբր) հնչյունների ամբողջություն է: Առաջանում է կոկորդում. թոքերից արտաշնչվող օդի հոսքը, անցնելով ձայնալարերի միջով, տատանում է դրանք, ստացված թույլ ձայնը ուժեղանում է վերին ռեզոնատորով (բերանի, ըմպանի, քթի և հավելյալ ծոցերի խոռոչներով) և ձեռք է բերում անհատական ձայներանգ: Կախված արտաշնչվող շիթի ճնշումից, ձայնալարերի դիմադրությունից և տատանումների ամպլիտուդից` ձայնը կարող է լինել ուժեղ կամ թույլ: Ձայնական ալիքների երկարությունն ու հաճախությունը պայմանավորում են ձայնի բարձրությունը: 
Ձայնը հաղորդակցման եզակի միջոց է, իսկ երգչի, դասախոսի, դերասանի և այլ մասնագիտության անձանց համար՝ հիմնական «աշխատանքի գործիք»: Առողջ մարդու ձայնը հնչում է թեթև և ազատ: Ձայնի փոփոխությունների պատճառ կարող են լինել ձայնային ապարատի մշտական գերլարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոկորդի, քթաըմպանի, քթի և այլ հիվանդություններ:
Կենդանիներից ձայնը բնորոշ է բազմաթիվ միջատների, ձկների, անպոչ երկկենցաղների (գորտեր), որոշ սողունների (գեկոններ, քամելեոններ, կոկորդիլոսներ և այլն), գրեթե բոլոր թռչուններին ու կաթնասուններին: Կենդանիների ձայներին են վերագրում բոլոր այն հնչյունային ռեակցիաները, որոնք արտաբերվում են ոչ միայն նրանց ձայնային ապարատի, այլև ուրիշ մասերի [օրինակ` ձկների լողափամփուշտի, լողակների, թռչունների պոչի, թևերի, կտուցի, որոշ միջատների (ծղրիդներ, ճռիկներ) ոտքերի ու թևերի՝ հատուկ ձայնային ապարատների, որովայնի հատվածի] կողմից: Միջատների և երկկենցաղների հնչյունային ռեակցիան բազմացման ժամանակ ծառայում է իբրև տեսակի ճանաչման ազդանշան, ձկներինը՝ վտանգի և տագնապի, կապիկներինը և երգող թռչուններինը՝ վախի, վտանգի, և այլն: Որոշ կենդանիներ և թռչուններ (դելֆիններ, չղջիկներ, մութ անձավներում բնադրող թռչուններ և այլն) սեփական ձայնի անդրադարձման ընկալումով կարողանում են որոշել առարկաների (որս, արգելք և այլն) տեղը տարածության մեջ: