Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձկնորսությամբ զբաղվել են վաղընջական ժամանակներից. որոշ ցեղերի (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների) համար այն ապրուստի հիմնական միջոցն էր: Ձկնորսական հիմնական գործիքներից էին քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզաքար-ծանրոցները և այլն:
Տարբերում են ձկնորսության 2 տեսակ՝ արդյունագործական և մարզական:
Արդյունագործական ձկնորսությունը բնակչությանն ապահովում է արժեքավոր սննդամթերքով: Այն ձկնարդյունաբերության ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է բազմազան ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ: Սակայն ձկնատեսակների գերորսի հետևանքով համաշխարհային պաշարները խիստ կրճատվել են, ինչի հետևանքով աճել է ձկան արհեստական վերարտադրման պահանջը արհեստական ջրամբարներում, ծովախորշերում և այլն: Լայնորեն կիրառվում է նաև աքվարիումային ձկնաբուծությունը: Ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով. կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային, լուսային և այլն: 
Մարզական (սիրողական) ձկնորսությունն ակտիվ հանգստի և ֆիզիկական կոփման ձև է. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բազմատեսակ կարթեր, սպինինգներ, իսկ սիրողական նպատակով ցանցերի և տարբեր  ուռկանների օգտագործումը խիստ սահմանափակվում է կամ արգելվում:
Թվում է` ձուկ որսալն ամենևին էլ դժվար գործ չէ, սակայն հեշտ բան չէ կարթը սահուն նետելն ու ջրի հենց նշանառված մասում խայծն իջեցնելը: Դրա համար պետք է մարզվել:
Ձկնորս-մարզիկների միջև տեղի են ունենում զանազան մրցումներ: Անցկացվում են նաև ձկնորսական սարքերը հմտորեն գործածելու մրցումներ՝ քաստինգ: Մարզական ձկնորսության միջազգային ֆեդերացիան կազմակերպում է ձկնորսության և քաստինգի աշխարհի առաջնություններ ու հաստատում ռեկորդները:
Իսկական ձկնորսը խստորեն պահպանում է ձկնորսության կանոնները, հոգում ջրամբարների ձկան պակասը լրացնելու մասին: 

  • ՀՀ-ում արդյունագործական ձկնորսության 90%-ն իրականացվում է Սևանա լճում: