Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կարմիր ճակնդեղ
Ճակնդեղը (բազուկ, տակ) թելուկազգիների ընտանիքի խոտաբույս է:
Հայտնի է ճակնդեղի 13 տեսակ (11 վայրի և 2 մշակովի): Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Այսրկովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում: ՀՀ-ում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները: Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր:
Մշակվում են տերևայինը կամ մանգոլդը և սովորական ճակնդեղը, որը ստորաբաժանվում է եվրոպական (սեղանի, կերի, շաքարի) ու ասիական (թույլ զարգացած արմատապտղով և նվազ մշակովի) ենթատեսակների:
Ճակնդեղն առաջին տարում առաջացնում է ցողունային հաստացած արմատ (արմատապտուղ), խոշոր տերևներով վարդակ, երկրորդ տարում՝ ճյուղավորված վերգետնյա ցողուն (1–1,5 մ բարձրության), բազմաթիվ կանաչ կամ սպիտակ աննշան ծաղիկներից կազմված ծաղկաբույլ և սերմեր: Ցողունային տերևները հերթադիր են՝ կարճ կոթունով, սուր երկարավուն, արմատամերձ վարդակայինները՝ խոշոր կոթունավոր՝ սրտաձև, լայն ձվաձև և այլն: Ծաղիկները խմբերով են, տերևանութային, երկսեռ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը տուփիկ է, հասունանալիս միաձուլվում է և վերածվում պտղաբույլի՝ կնձիկի (յուրաքանչյուրում՝ 2–6 սերմ): 
Սեղանի (կարմիր, բանջարի) ճակնդեղն աճման առաջին տարում առաջացնում է 0,4–0,9 կգ զանգվածով, գնդաձև կամ գնդաձվաձև, մուգ կարմիր, կարմրամանուշակագույն միջուկով երկարավուն և այլ ձևերի արմատապտուղ, կարմիր ջղերով կանաչ կամ կարմիր տերևներով վարդակ: Սննդի մեջ օգտագործում են արմատապտուղը (պարունակում է շաքարներ, սպիտակուց, օրգանական թթուներ, թաղանթանյութ, հանքային աղեր, C, B, PP խմբի վիտամիններ) և մատղաշ բույսը:
Կերի ճակնդեղն առաջին տարում առաջացնում է խոշոր (10–12 կգ), տարբեր ձևերի և գույների արմատապտուղներ ու կանաչ տերևներով վարդակներ: Օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են), 100 կգ արմատապտուղը պարունակում է 12, 2 կերի միավոր և 0,9 կգ դյուրամարս սպիտակուց, իսկ 100 կգ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ:
Շաքարի ճակնդեղն առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում XVIII դարի վերջերին, XIX դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ: Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից: Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում:
Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ: Ծաղիկները երկսեռ են` խումբ-խումբ նստած տերևածոցերում: 
Ջերմա-, լուսա-, խոնավասեր, աղա- և երաշտադիմացկուն  կարևորագույն տեխնիկական բույս է.: Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են: 
Ճակնդեղի 4 վայրի տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք: 
Գյումրիում կառուցվում է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում: