Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պիզայի ընկնող աշտարակը, Իտալիա, 1174–1372 թթ.

Փարիզի Էյֆելյան աշտարակը, 1889 թ.


Քեոփսի մեծ բուրգը Եգիպտոսում (մ.թ.ա. մոտ 2580թ.)
Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը: Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի բաղկացուցիչ մասը: 
Երևանի հեռուստատեսային աշտարակը, 1977թ.
Վաղ անցյալի ամենաբարձր շինությունները Քեոփսի մեծ բուրգը և Ալեքսանդրիայի փարոսն էին Եգիպտոսում, որոնք նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են:
Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է: Այն թեքվել է, որովհետև 1174 թ-ին գցված նրա հիմքը բավականաչափ ամուր չի եղել և ժամանակի ընթացքում անհավասարաչափ նստվածք է տվել: Չնայած հիմքն ամրացնելու բոլոր փորձերին՝ աշտարակին այնուամենայնիվ սպառնում է ընկնելու վտանգը:
Միջնադարից պահպանված ամենաբարձր եկեղեցին Անգլիայի Լինկոլն քաղաքի մայր եկեղեցին է, որի բարձրությունը 160 մ է:
10-հարկանի և ավելի բարձր շենքերի կառուցումը հնարավոր դարձավ XIX դարում կատարված վերելակի գյուտի շնորհիվ: Մեր օրերում որոշ երկնաքերներ ունեն 100-ից ավելի հարկեր:Ամենաբարձր կառույցներից են ռադիո- և հեռուստատեսային աշտարակները: Ամենաբարձրը Կանադայի Տորոնտո քաղաքի հեռուստատեսային աշտարակն է, որի բարձրությունը 553 մ է: Նրան շատ քիչ է զիջում Մոսկվայի Օստանկինոյի հեռուստատեսային աշտարակը` 536 մ:
1977 թ-ին շարք մտած Երևանի հեռուստատեսային աշտարակի բարձրությունը 311 մ է: Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի քաղաքի Պետրոնաս կրկնակի աշտարակն է, որի բարձրությունը 452 մ է: 
Տորոնտոյի հեռուստատեսային աշտարակը, Կանադա, 1976 թ. 

Նյու Յորքի Էմփայեր Սթեյթ Բիլդինգ շենքը, 1931 թ.