Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բամակո
Տարածքը՝ 
1240 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
13,9 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Մալիի Հանրապետություն
Մալին պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Ռելիեֆն առավելապես հարթավայրային է` 200–500 մ բարձրությամբ: Հարավ-արևմուտքում Ֆուտա Զալոն զանգվածի լեռնաճյուղերն են, արևելքում՝ Իֆորա սարավանդը: Տարածքի կեսը (հյուսիսում) զբաղեցնում է Սահարա անապատը: Կլիման արևադարձային է, ծայր հարավում՝ մերձարևադարձային: Երկրի տարածքով են հոսում Նիգեր և Սենեգալ գետերը: Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ անտառները: Բնորոշ կենդանիներն են այծքաղը, առյուծը, փիղը, բազմազան ու գունագեղ է թռչնաշխարհը:
Մալին եղել է ֆրանսիական գաղութ և անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
Բնակչության 90%-ը պատկանում է նեգրոիդ ռասային (բամբարներ, սենուֆոներ, ֆուլբեներ, սոնգհներ և այլք), որոնց մեծ մասը պահպանել է տեղական հավատալիքները:
Խոշոր քաղաքներ են Բամակոն, Սեգուն, Մոպտին, Սիկասոն, Գաոն:
Մալին առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են սորգո, կորեկ, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, գետնանուշ և այլն: Մալին Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն անասնապահական երկրներից է: 
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (կրաքար ու մարմար) և վերամշակող ճյուղերը: Կան գյուղատնտեսական սարքավորումների, տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Մալիում հնուց ի վեր ապրում են կավի ու հարդի խառնուրդից սարքած անլուսամուտ խրճիթներում (բանկո), քոչվոր ժողովուրդները՝ վրաններում
Մալիի տարածքի կեսը զբաղեցնում է Սահարա անապատը:
և խսիրե ու կաշվե խրճիթներում: Քաղաքներում տներն ավելի կանոնավոր են, ուղղանկյուն և կավե կամ թիթեղե ծածկով, կան նաև ժամանակակից շինություններ:
Զարգացած են փայտի քանդակագործությունը, պղնձագործությունը, կոկորդիլոսի և օձի կաշվից իրերի, երկրաչափական զարդանախշերով գործվածքների պատրաստումը: Որոշ ժողովուրդներ պահպանել են աֆրիկյան գյուղի կենցաղն ու բարքերն արտահայտող թատերականացված ներկայացումների ավանդույթները: