Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մակաբույծների գրոհ
Մակաբույծը նաև գեղեցիկ ծաղիկ է:
Մակաբույծ սունկը 
ծառաբնի վրա
Մակաբույծներն ուրիշ օրգանիզմների՝ այսպես կոչված տերերի հաշվին սնվող և դրանց վնասող օրգանիզմներ են: Նրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե տերը չի հիվանդանում, դառնում է մակաբուծակիր ու դրանց տարածման աղբյուր: Շատ մակաբույծներ տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որոնք իրենց հերթին առաջ են բերում իմունիտետի ռեակցիաներ: Տարբերում են արտաքին և ներքին մակաբույծներ: Արտաքին մակաբույծներն ապրում են տիրոջ արտաքին ծածկույթների վրա, իսկ ներքինները՝ տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում: Արտաքին մակաբույծները (ոջիլներ, տզեր, մոծակներ) առավելապես արյունածուծ են: Ներքին մակաբույծները կարող են լինել մաշկի մեջ (քոսի տիզ, մաշկային բոռ), քթի խոռոչում, ականջներում, բերանում, աչքի մեջ (խոռոչային բոռի թրթուրներ), աղիքներում (ասկարիդ, սրատուտ, մազագլուխ), հյուսվածքներում (տրիխինելների թրթուրներ, վոլֆարտյան ճանճեր), արյան մեջ (մալարիայի պլազմոդիումներ, ֆիլարիայի թրթուրներ): Մակաբույծները լինում են ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր մակաբույծներն ապրում են արտաքին միջավայրում կամ տիրոջից ոչ հեռու և տիրոջ վրա  հարձակվում են միայն սնվելու նպատակով: Մշտական մակաբույծները մշտապես ապրում են տիրոջ վրա կամ օրգանիզմում:
Մակաբույծները հանդիպում են կենդանիների գրեթե բոլոր խմբերում, բացի փշամորթներից և ուսոտանիներից: Քորդավորներից կիսամակաբույծ կյանք են վարում քարալեզները, միքսինները և որոշ արյունածուծ չղջիկներ: Կան դասեր և կարգեր, որոնք կազմված են միայն մակաբույծներից: Մակաբույծներ են նաև վիրուսները:  Մակաբույծների տեր կարող են լինել և՜ կենդանիները, և՜ բույսերը: Հաճախ օրգանիզմը վարակվում է մակաբույծների մի քանի տեսակներով, որոնք, տիրոջից բացի, հարաբերվում են նաև միմյանց հետ: Որոշ մակաբույծներ մակաբուծում են միայն 1 տեսակի (օրինակ՝ մարդու ոջիլը և ասկարիդը բնակվում են միայն մարդու օրգանիզմում), որոշները՝ իրար նման մի քանի տեսակների օրգանիզմներում: Հաճախ կենսական լրիվ շրջանն անցնելու համար մակաբույծին անհրաժեշտ են 2 կամ նույնիսկ 3՝ կարգաբանորեն իրարից հեռու տերեր (միջանկյալ և իսկական). օրինակ՝ մալարիայի հարուցիչի տերեր են մոծակը և մարդը, էխինոկոկինը՝ մարդը և շունը:
Բուսական ծագման մակաբույծներից են բակտերիաները, սնկիկները, որոշ բարձրակարգ բույսեր և այլն: Չկան մակաբույծ մամուռներ, պտերանմաններ և մերկասերմեր: Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը: Բակտերիաներն առաջացնում են անգինա, տուբերկուլոզ, ժանտախտ, խոլերա և այլն: Սնկիկները վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն: Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքներ կախված է նրա ֆիզիոլոգիական ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից: Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ: Առաջինները կանաչ մակաբույծներ են, և իրենք են սինթեզում օրգանական նյութեր, իսկ տիրոջից վերցնում են հիմնականում հանքային նյութեր: Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (մղամուճ, ճրագախոտ և այլն): Երկրորդները լրիվ մակաբույծներ են. տիրոջից վերցնում են և՜ օրգանական, և՜ անօրգանական նյութեր: Հանդիպում են պայմանական և ոչ պայմանական մակաբույծ բույսեր: Պայմանական մակաբույծներն ավելի հաճախ վնասում են թուլացած բույսերը կամ պահվող մրգերն ու բանջարեղենը: Ոչ պայմանական մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերը:
Մի շարք մակաբույծներ կարող են դառնալ համաճարակների պատճառ և խլել հազարավոր մարդկային կյանքեր, ինչպես նաև ամայացնել հսկայական հողատարածքներ` իրենց բուսածածկույթով: