Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում


Շերտավոր մանգուստը հարձակվում է օձերի (օրինակ՝ կոբրայի) վրա. մինչ վերջինս կհասցնի խայթել, մանգուստը կոբրային բռնում ու սպանում է:
Մանգուստները (իխնևմոններ) վիվերների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանիներ են: Հայտնի է 17 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Եվրոպայում:
Միջին մեծության կենդանիներ են: Մարմինը երկարավուն է (երկարությունը 23–64 սմ է, պոչինը՝ 23–51 սմ), կենդանի զանգվածը 0,5–3 կգ է: Ոտքերը կարճ են, դունչը՝ սուր: Մորթին կոշտ է, միագույն կամ բծավոր, պոչը՝ փափկամազ: Նման են կզաքիսազգիներին:
Ապրում են անտառներում, թփուտներում, եղեգնուտներում, երբեմն՝ բնակավայրերին մոտ: Գիշերային կյանք են վարում: Շատ ճարպիկ կենդանիներ են և բնակության վայրի պայմաններին լավ են հարմարված, որի շնորհիվ 31 տեսակի մանգուստներից ոչ մեկին անհետացման վտանգ չի սպառնում: Որպես կանոն՝ այս գազաններն ապրում են միայնակ կամ զույգերով, միայն որոշ տեսակներ կազմում են ընտանեկան խմբեր, չնչին մասը՝ մեծ գաղութներ (մինչև 40 անհատ): Ունենում են 2–4 ձագ: Սնվում են մանր ողնաշարավորներով, մասամբ՝ անողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի թռչունների վրա: Որոշ տեսակներ օգտակար են. ոչնչացնում են թունավոր օձերին, առնետներին:
  • Մանգուստները XVIII դարի վերջին  տարվել են Հավայան կղզիներ և Վեստ Ինդիա: Մարդիկ փորձում էին նրանց օգնությամբ պայքարել տեղական թունավոր օձերի և առնետների դեմ: Սակայն ծրագիրը խափանվեց. մանգուստներն օձերի փոխարեն գերադասեցին սնվել վայրի թռչուններով ու ընտանի հավերով: