Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Անուշահոտ մանուշակ
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:
Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: