Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գորիլայի ընտանիքը կազմում են արուն (ընտանիքի ղեկավարը, որի մեջքի մորթին սպիտակ է), մի քանի էգեր և տարբեր տարիքի սերունդներ:
Օրանգուտանը մեծությամբ 2-րդն է գորիլայից հետո: Նրա ձեռքերը զգալի երկար են ոտքերից, ճակատը լայն է: Արուն ունի բեղեր և մորուք:
Շիմպանզեն ճարպկորեն մագլցում է ծառերով վերուվար՝ հայթայթելով անհրաժեշտ սնունդը:
Մարդանման կապիկները կազմում են առավել զարգացած նեղքիթ կապիկների խումբ, որի մեջ մտնում են բարձրակարգ (օրանգուտաններ, գորիլաներ ու շիմպանզեներ) և ցածրակարգ (գիբոններ ու սիամանգներ) մարդանման կապիկները:
Բարձրակարգ մարդանման կապիկների մարմնի կառուցվածքը գրեթե նույնն է, ինչ մարդունը. ունեն 32 ատամ, անպոչ են, հետայտային պարկերը, նստատեղի կոշտուկը բացակայում են: Մարմինը կարճ է, դիմախաղի մկանունքը՝ ուժեղ զարգացած: Ունեն գլխուղեղի զարգացման բարձր մակարդակ, բարդ վարքագիծ: Հիմնականում կողմնորոշվում են տեսողությամբ և, ի տարբերություն մյուս կաթնասունների, գույները տարբերում են նույնիսկ մարդուց լավ:
Էգերը սովորաբար ծնում են 1 ձագ, որը զարգանում է դանդաղ, և մայրը նոր սերունդ չի տալիս մինչև ձագի մի քանի տարին լրանալը: Շիմպանզեի ձագը մինչև 4 տարեկանը սնվում է մոր կաթով: Ձագերը ծնողներից շատ բան են սովորում. օրինակ՝ փայտիկի օգնությամբ բներից դուրս են հանում տերմիտներին:
Մարդանման կապիկները հիմնականում սնվում են տերևներով ու պտուղներով, որոշ տեսակներ՝ կենդանական կերով (միջատներով): Նրանք վաղ են արթնանում և գնում են կեր հայթայթելու: Կեսօրին հանգստանում են բներում, որ կառուցում են ծառերի վրա՝ ճյուղերից ու տերևներից: Չեն սիրում անձրևոտ եղանակ և հաճախ անձրևից պաշտպանվում են՝ լայնատերև ծառի ճյուղը գլխին պահելով: Մարդանման կապիկները կազմում են ընտանիքներ: Բարձրակարգ մարդանման կապիկներն ապրում են 50–60, ցածրակարգները՝ 30–40 տարի:
Մարդանման կապիկների ամբողջ մարմինը մազածածկ է: Ի տարբերություն մարդու՝ ձեռքերն ավելի երկար են և ուժեղ, ոտքերը՝ կարճ ու թույլ: Կապիկները գերազանց մագլցում են ծառն ի վեր և հաճախ ճոճվում են` ճյուղերից կախված: Քայլելիս օգտագործում են բոլոր վերջույթները. քայլելու այդպիսի եղանակը հաճախ անվանում են քայլք բռունցքների վրա, քանի որ ամբողջ մարմնի ծանրությունն ընկնում է բռունցք դարձրած ձեռքի մատների հոդերի վրա:
Մարմնակազմության և զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով մարդանման կապիկներին որսում են, պահում կենդանաբանական այգիներում, նաև օգտագործում են լաբորատոր փորձերի համար: Նրանց ապրելավայրին առավել վնաս են պատճառում անտառահատումները: 
Օրանգուտաններին, գորիլաներին և գիբոններին անհետացման վտանգ է սպառնում, իսկ շիմպանզեներն օրեցօր ավելի հազվագյուտ են դառնում:
Մարդանման կապիկները, մարդկանց նման, պատկանում են պրիմատների կարգին.  նրանց ձեռքի բութ մատը հակադիր է մնացած 4 մատներին: Դրա շնորհիվ կապիկները կարող են վերցնել ու բռնել առարկաներ: Ի տարբերություն մարդկանց՝ բարձրակարգ կապիկների ոտքերի մատները նույնպես երկար են, նրանց օգնությամբ կենդանին կարող է զանազան առարկաներ վերցնել:
  • Հայտնի է մարդանման կապիկների 13, այդ թվում՝ ստորակարգների՝ 9, բարձրակարգների՝ 4 տեսակ:
  • Շիմպանզեներն ապրում են Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի արևադարձային անտառներում: Նրանք իրենց ցեղակիցների հետ հաղորդակցվում են իմաստավոր շարժմունքի և դիմախաղի միջոցով:
  • Գորիլաները բարձրակարգ մարդանման կապիկներից ամենախոշորն են (հասակը` 175 սմ): Ապրում են Կենտրոնական Աֆրիկայի անտառներում՝ ընտանեկան խմբերով, որոնց ղեկավարում են արուները:
  • Գիբոններն ապրում են Հարավարևելյան Ասիայում: Դրանք ամենափոքր մարդանման կապիկիներն են (հասակը՝ 90 սմ): Գիբոնները խաղաղասեր են, չնայած, վտանգի պահին բարձր ձայներ արձակելով, վախեցնում են հարևաններին՝ նրանց թույլ չտալով իրենց տարածքը մտնել:
  • «Օրանգուտան» մալայերեն է, նշանակում է «անտառային մարդ»: Օրանգուտաններն ապրում են Մալայան կղզեխմբի Սումատրա և Կալիմանտան կղզիների արևադարձային անտառներում: Ի տարբերություն մյուս մարդանման կապիկների՝ նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են միայնակ: