Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական՝ ցինկ-ածխածնային մարտկոց
 Վոլտայի սյունը.
1. պղինձ, 2. ցինկ, 
3. էլեկտրոլիտով թրջոց
 } 1 գալվանական տարր
Մարտկոցներն էլեկտրական հոսանքի աղբյուրներ են, որոնցում քիմիական, արեգակնային և այլ տեսակի էներգիաներ վերածվում են էլեկտրական հոսանքի: Քիմիական մարտկոցները էլեկտրականություն արտադրում են, երբ նրանցում գտնվող քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում միմյանց հետ: Արեգակնային մարտկոցները, որոնք կազմված են բազմաթիվ լուսատարրերից, արեգակնային էներգիան փոխարկում   են էլեկտրականության: Փոքրիկ մարտկոցները նախատեսված են ոչ մեծ լապտերների, ռադիոընդունիչների, ժամացույցների ու գրպանի հաշվիչների համար: Հզոր կուտակիչները (ակումուլյատորներ) կարող են աշխատեցնել ավտոմեքենայի շարժիչը, ջեռուցել սենյակներ և նույնիսկ ապահովել տրանսպորտային միջոցներին (օրինակ՝ ավտոսայլակներին) անհրաժեշտ հզորություն:
Առաջին էլեկտրական մարտկոցը 1800 թ-ին ստեղծել է իտալացի ֆիզիկոս Ալեսսանդրո Վոլտան: Իր փորձերից մեկում նա 2 տարբեր նյութերից (պղնձից և ցինկից) հատած մետաղադրամները սյան ձևով շարել է միմյանց վրա և նրանց արանքներում տեղադրել աղային լուծույթով ներծծված գործվածքե միջադիրներ: Արդյունքում սյան ծայրերին կուտակվել են տարանուն լիցքեր, և առաջացել է էլեկտրական հոսանք: Վոլտան այդպես ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրական մարտկոցը, որը կոչվում է Վոլտայի սյուն: Ժամանակակից էլեկտրական մարտկոցում փոքրիկ գուռերում լցված քիմիական նյութերի միջև տեղի է ունենում ռեակցիա, և արդյունքում ատոմների բացասական լիցքերը կուտակվում են մի էլեկտրոդի (մետաղե, ածխե կամ այլ հաղորդիչ նյութից), դրականները՝ մյուսի վրա, և եթե էլեկտրոդները հաղորդալարով միացվեն իրար, ապա կառաջանա էլեկտրական հոսանք: Էլեկտրական մարտկոցը սովորաբար կազմված է իրար միացած երկու կամ ավելի գալվանական տարրերից: Սակայն մի տարրից կազմվածները նույնպես, ինչպիսիք գործածվում են գրպանի լապտերում, հաճախ անվանում են մարտկոցներ: 
Տարբեր տեսակի քիմիական մարտկոցներում օգտագործվում են տարբեր քիմիական նյութեր: Ամենագործածականն ու էժանը ցինկի քլորիդով մարտկոցներն են, որոնք օգտագործվում են նաև գրպանի լապտերներում: Ալկալիական մարտկոցները թեև ավելի թանկ են, սակայն ավելի երկար են ծառայում: Ամենաերկարատև գործածվող մարտկոցները պարունակում են լիթիում, սակայն շատ ավելի թանկ են: Լսողական ապարատներում, ժամացույցներում և հաշվիչներում գործածվում են շատ փոքր չափերի հարթ մարտկոցներ՝ արծաթի օքսիդի, սնդիկի ու ցինկի հիմքով:
Երբ մարտկոցները «նստում են», այսինքն՝ լիցքաթափվում են և այլևս հոսանք չեն տալիս, փոխարինվում են նորերով, թեև որոշ մարտկոցներ, օրինակ՝ կադմիում-նիկելայինները, կարելի է վերալիցքավորել: 

Որտեղ պահել օգտագործված 
մարտկոցները
Թեև մարտկոցները մեծ դեր են խաղում առօրյա կենցաղում և անհրաժեշտ են բազմաթիվ սարքեր աշխատեցնելու համար, սակայն դրանք վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Մարտկոցների մեջ լցված քիմիական նյութերում պարունակվող ծանր մետաղները, շփվելով հողի և ջրի հետ, առաջացնում են թունավոր միացություններ, որոնք կարող են անցնել բույսերին ու կենդանիներին: Այդ պատճառով օգտագործված մարտկոցները չի կարելի նետել աղբարկղ կամ թողնել բնության գրկում: Դրանք հարկավոր է հավաքել և հանձնել օգտագործված մարտկոցներ հավաքողներին՝ միաժամանակ խնայելով որոշ նյութեր: