Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1831 թ., Էդինբուրգ, 
Անգլիա
1879 թ., Քեմբրիջ, Անգլիա

Անգլիացի ֆիզիկոս ու մաթեմատիկոս Ջեյմս Մաքսվելը դասական էլեկտրադինամիկայի և վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից է, Կավենդիշի ֆիզիկայի լաբորատորիայի կազմակերպիչն ու երկարամյա տնօրենը:

Ջեյմս Մաքսվելը 1850 թ-ին ավարտել է Էդինբուրգի, 1854 թ-ին՝ Քեմբրիջի համալսարանները: 1856–60 թթ-ին  եղել է Աբերդինի համալսարանի Մարիշալ քոլեջի, 1860–65 թթ-ին՝ Լոնդոնի, 1871 թ-ից՝ Քեմբրիջի համալսարանների պրոֆեսոր: 1855թ-ին Մաքսվելն ընտրվել է Էդինբուրգի, 1861 թ-ին՝ Լոնդոնի թագավորական ընկերությունների անդամ:
Իր առաջին աշխատանքը՝ մաթեմատիկական պատկերների՝ ձվածիրների (օվալներ) և դրանց հատկությունների մասին, Մաքսվելը հրապարակել է դեռևս 15 տարեկանում: 18 տարեկանում գրած մեկ այլ աշխատության մեջ նա տվել է մածուցիկ հեղուկներում առաջացող որոշ երևույթների բացատրությունը: Մաքսվելը լուծել է գազի մոլեկուլների՝ ըստ արագության բաշխման խնդիրը (հայտնի է Մաքսվելի բաշխում անունով), արտածել է թերմոդինամիկայի մի շարք կարևոր առնչություններ, չափել օդի մածուցիկության գործակիցը: Մաքսվելը էլեկտրամագնիսական դաշտի տեսության ստեղծողներից է, որի օրենքները ձևակերպել է 4 հավասարումների տեսքով (հայտնի են Մաքսվելի հավասարումներ անունով): Ելնելով այդ հավասարումներից՝ Մաքսվելը կանխագուշակել է էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը, կանխատեսել լույսի էլեկտրամագնիսական բնույթը, հայտնաբերել լույսի ճնշման գոյությունը: Մաքսվելն ուսումնասիրել է նաև գազերի մածուցիկության, դիֆուզիայի և ջերմափոխանակության երևույթները: Նա ցույց է տվել, որ Սատուռն մոլորակի օղակները կազմված են առանձին պինդ մարմիններից: Մաքսվելի աշխատանքները նվիրված են նաև գունային տեսողությանը, կալորիաչափությանը (Մաքսվելի սկավառակ), օպտիկային (Մաքսվելի էֆեկտ), շինարարական մեխանիկային (Մաքսվել-Կրեմոնի դիագրամ) և այլ ոլորտների: Նա գրել է նաև ֆիզիկային նվիրված մի շարք գիտահանրամատչելի գրքեր:
Մաքսվելի անունով՝ Մաքսվել (Մքս) է կոչվել մագնիսական ինդուկցիայի հոսքի արտահամակարգային