Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կյանքում ամենակարևորը առողջ լինելն է. Դժվար է ճշգրիտ գնահատել, թե ինչ են առողջությունը և առողջ կենսակերպը: Շատ մարդիկ կարծում են, որ առողջ լինելը սոսկ չհիվանդանալն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է: Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և արագ չի հոգնում: Առողջական վիճակը պայմանավորում են բազմաթիվ գործոններ` շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը, օրգանիզմի բջիջներին առատ թթվածնով մատակարարմանը և այնտեղից խարամների հեռացմանը: Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը: Վերջինս կախված է տարիքից. նորածինները քնում են 20–22 ժամ, հասուն մարդիկ՝ 6–7 ժամ: Հարկավոր է խուսափել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ընդունման վտանգավոր սովորություններից:
Ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժեր. նիկոտինը շատ վտանգավոր ազդեցություն է թողնում սրտի և թոքերի աշխատանքի վրա, առաջացնում է ախորժակի անկում: Խեժերն աղտոտում են շնչառական ուղիների լորձաթաղանթը, ներթափանցում թոքերի ու արյան մեջ, խանգարում բջիջների աշխատանքը և կարող են առաջացնել վտանգավոր հիվանդություններ (օրինակ՝ քաղցկեղ):
Ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդը չի կարողանում իրագործել այն օրգանիզմից դուրս բերելու իր ֆունկցիան և սկսում է քայքայվել: Բացի դրանից, ծխելն ու ալկոհոլի մշտական օգտագործումն առաջացնում են ֆիզիկական և հոգեկան կախվածություն. դա նշանակում է, որ մարդն ընտելանում է ծխախոտին ու ալկոհոլին, չի կարողանում ապրել առանց դրանց և դադարեցնել դրանց ընդունումը  առանց բժշկի օգնության ու դեղանյութերի:
  
  • Առողջ լինելու համար շատ կարևոր է, որ մարդը կանոնավոր լոգանք ընդունի, մաքուր հագուստ հագնի, ձեռքերը հաճախ լվանա օճառով, որպեսզի կանխվի վարակիչ հիվանդություններ առաջացնող բակտերիաների տարածումը, կանոնավորապես զբաղվի ֆիզկուլտուրայով, ճիշտ ու լիարժեք սնվի և, վերջապես, հիվանդանալու դեպքում անհապաղ դիմի բժշկի: