Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձիու գլուխ միգամածությունը Օրիոն համաստեղությունում
Միգամածությունները տիեզերական գոյացություններ են, որոնք  լինում են գալակտիկական և արտագալակտիկական: Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր: Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով: Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը: Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում: Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած:
1920-ական թվականներին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլն ապացուցել է, որ արտագալակտիկական միգամածություններն աստղային համակարգեր են, այսինքն` գալակտիկաներ: