Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ճանճ
1. Թիթեռի էգը ձվադրում է բույսերի վրա, յուրաքանչյուր ձվից դուրս է գալիս թրթուր: 2. Թրթուրը շատ է ուտում  և արագ աճում: 3. Թրթուրը կերպափոխվում է հարսնյակի: 4. Հարսնյակից առաջանում է թիթեռ: 5. Մախաոն թիթեռը (հասունը)
Իշամեղուն ծաղիկներից նեկտար ու ծաղկափոշի է հավաքում  իր թրթուրներին կերակրելու համար:
Տերևահատ մրջյունները կարող են բարձրացնել իրենց զանգվածից ավելի ծանր տերևներ:
Խավարասերները տհաճ միջատներ են. նրանք փչացնում են մթերքը և տարածում վարակիչ հիվանդություններ:
Էգ մոծակը ծծում է մարդու կամ կենդանիների արյունը, իսկ արուն սնվում է միայն բույսերի հյութով ու նեկտարով:
Միջատները կենդանի էակներ են, որոնց մեծ մասը, կարող է թռչել: Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է: Ներկայումս նկարագրված է ավելի քան 1 մլն միջատ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ:
Միջատների մարմինը հատվածավոր է՝ բաղկացած 3 մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ: Բերանը, աչքերը և բեղիկները, որոնց օգնությամբ միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները, գլխի վրա են: Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները: Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտքեր և 2 զույգ թևեր, որոնք ամրանում են կրծքային հատվածին: Մարսողական համակարգը և բազմացման օրգանները գտնվում են փորիկում:

Արտաքին կմախքը
Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և սարդերի), այնպես էլ միջատների մարմինը պահում-պահպանում է արտաքին կոշտ ծածկույթը (այսպես կոչված՝ արտաքին կմախքը): Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից: Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում: Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները: Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ: Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ: Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել: Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից: Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել:

Միջատները և շրջակա միջավայրը
Ենթադրվում է, որ մեր մոլորակի վրա գոյություն ունեն մինչև 7 մլն տեսակի միջատներ, որոնք դեռևս բացահայտված չեն: Ըստ երևույթին` նման տարատեսակությունը բացատրվում է միջատների փոքր չափերով, ինչի շնորհիվ նրանցից շատերը կարող են ապրել միևնույն միջավայրում՝ հարյուրավոր տեսակներ` փոքր ծառի վրա: Որոշ տեսակներ բնակվում են արմատների միջև, մյուսները՝ արմատների տակ, երրորդները՝ տերևների վրա: Մի մասն ակտիվ է գիշերը, մյուսը՝ ցերեկը: Միջատների տարբեր տեսակներ կարող են ակտիվություն դրսևորել տարվա տարբեր եղանակների: Տեսակների մեծամասնությունն ուտում է միայն մի տեսակի կեր, բայց եթե արդեն սնվում է որևէ բույսով, ապա գործնականում ուտում է բույսի բոլոր մասերը: Հենց դրա համար էլ որոշ միջատներ մարդու թշնամիներն են՝ ոչնչացնում են բերքը և սննդի պաշարները: Միջատների խմբի շատ ներկայացուցիչներ բացարձակապես անվնաս են և կենդանի բնության կարևոր մասն են: Մեղուներն ու թիթեռները փոշոտում են բույսերի ծաղիկները և անգնահատելի օգուտ են տալիս: Մարդու բարեկամներից են զատկաբզեզները, բզզան ճանճերը, որոնք ոչնչացնում են վնասակար միջատներին (օրինակ՝ լվիճներին):
Սակայն մարդիկ սովորաբար ուշադրություն չեն դարձնում մյուս օգտակար միջատներին: Դրանց մեջ կան այնպիսիները, որոնք սանիտարի դեր են կատարում՝ սնվում են մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներով:

Միջատների հիմնական խմբերը
Առաջին միջատները, որոնք Երկրի վրա ի հայտ են եկել 300 մլն տարի առաջ, ըստ երևույթին թևեր չեն ունեցել, թեպետ նրանց մարմինն արդեն բաժանված է եղել 3 մասի, ինչպես ժամանակակից ներկայացուցիչներինը: Այդպիսի անթև միջատների որոշ տեսակներ պահպանվել են մինչև մեր օրերը: Դրանք նեխակեր (սապրոֆագ) միջատներն են, որոնք սնվում են փտող տերևներով և բույսի այլ մասերով: 
Միջատների մեծամասնությունը թևավոր է և կարող է թռչել: Որոշ տեսակների (օրինակ՝ ծղրիդների և փայտոջիլների) երիտասարդ անհատները հասունների նուրբ պատճեններն են, թեև սկզբում թևեր չեն ունենում: Յուրաքանչյուր մաշկափոխության ժամանակ ապագա թևերի սաղմերը մեծանում են, ու նրանք ի վերջո լրիվ ձևավորվում են, և միջատը ձեռք է բերում թռչելու ունակություն: Զարգացման այդ եղանակը կոչվում է ոչ լրիվ կերպափոխություն: Նման միջատների և՜ երիտասարդ, և՜ հասուն անհատները սնվում են միևնույն կերով: Միջատների 3-րդ խմբի ձվերից դուրս են գալիս թրթուրները, որոնք արտաքին տեսքով և կենսակերպով տարբերվում են հասուններից: Ուտում են տարբեր կերեր: Աճման ավարտին թրթուրները կերպափոխվում են հարսնյակի, որից ձևավորվում են հասուն միջատները: Միջատների այս տեսակների սեռահասուն անհատները սնվում են հիմնականում բույսերի նեկտարով և ծաղիկների հիմնական փոշոտողներն են: Առավել հայտնի միջատների մեծամասնությունը
Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է:
զարգանում է լրիվ կերպափոխությամբ:
ՀՀ-ում հայտնի է միջատների 9 հզ. տեսակ (դա ավելի շատ է, քան մնացած կենդանիների և բույսերի տեսակները միասին), որից շուրջ 140-ը հազվագյուտ են և անհետացող: Առավել տարածված են ուղղաթևների, բզեզների, թիթեռների, կիսակարծրաթևների, հավասարաթևների, երկթևանիների կարգերը: