Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հայկական մրգեր
Թաիլանդական մրգեր
Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներն են: Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի և այլն:
Միրգն արժեքավոր սննդամթերք է: Պարունակում Է դյուրամարս ածխաջրեր՝ շաքարներ, օրգանական թթուներ, C և այլ վիտամիններ, հանքային աղեր (կալիումի, երկաթի, կալցիումի, ֆոսֆորի և այլն), պեկտինային և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր: Ըստ պտղի տեսակի` այս նյութերի քանակը խիստ տատանվում է:
Մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում մասուրը, չիչխանը, սև հաղարջը, կիտրոնը, նարինջը, խնձորի որոշ սորտեր: Միրգը (բանջարեղենի հետ) օրգանիզմը վիտամիններով ապահովող հիմնական աղբյուրներից է: Ավելի շատ կարոտին (A -նախավիտամին) պարունակում են ծիրանը, սալորը, մասուրը, չիչխանը և լոռամրգին, P վիտամին՝ մասուրը, ցիտրուսայինների պտուղները, սև հաղարջի ու սևապտուղ արոսենու հատապտուղները:
Առավել շատ շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ) պարունակում են խաղողը, թուզը, կոկռոշը, խուրման, ծիրանը, դեղձը, բալը, սալորը, խնձորը, սերկևիլը, նարինջը, մանդարինը:
Օրգանական թթուներով (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու) հարուստ են կիտրոնը, հաղարջը, լոռամրգին, կոկռոշը, հապալասը, սալորը, բալը, գետնամորին, մորին և շատ այլ պտուղներ ու հատապտուղներ: Օրգանական թթուներն ապահովում են մարսողության համար անհրաժեշտ թթվային հավասարակշռությունը:
Շատ մրգեր՝ սերկևիլը, խնձորը, դեղձը, նարինջը և այլն, պարունակում են մեծ քանակությամբ պեկտինային (դոնդողացնող) նյութեր:
Մրգերի հանքային աղերի արժեքը պայմանավորված է վիտամինների հետ դրանց նպաստավոր զուգակցությամբ: Հանքային աղերով (հիմնականում՝ կալիումի) առանձնապես հարուստ են ծիրանը, խաղողը, բալը, սալորը, կեռասը և այլն: Երկաթի աղեր առավել շատ պարունակում են խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, սալորը, բալը, կեռասը և այլն:
Սերկևիլի, տանձի, խնձորի, նռան, խուրմայի որոշ սորտեր, ինչպես նաև հապալասենու հատապտուղները հարուստ են աղաղանյութերով: Դրանք մրգերին տալիս են տտիպ համ և բարձրացնում նրանց մեջ C վիտամինի ակտիվությունը, նպաստում դրա յուրացմանը:
Մրգի կեղևն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պտղամիսը, իսկ վերջինիս արտաքին շերտերը` ավելի, քան ներքինները: Հասած մրգերի սննդանյութերն ավելի հեշտ են յուրացվում:
Միրգը (ինչպես և բանջարեղենը) նպաստում է օգտագործվող սննդի ավելի լավ յուրացմանը, խթանում է մարսողական գեղձերի գործունեությունը և կարգավորում օրգանիզմում մարսողական շարժընթացները: Շատ կարևոր է մրգի դերը բուժական և մանկական սննդում:
Օգտագործելուց առաջ թարմ միրգն անպայման պետք է լվանալ հոսող ջրով՝ ախտածին միկրոօրգանիզմները և թունաքիմիկատների մնացորդները վերացնելու նպատակով:
Թարմ միրգն ավելի արժեքավոր է, քան վերամշակվածը: Սակայն թարմ միրգը դժվար է պահել երկար ժամանակ, ուստի դրանց զգալի մասը վերամշակում են հատուկ գործարաններում կամ տանը: Պահածոյման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս պահպանելու մրգի գրեթե բոլոր արժեքավոր նյութերը:
Տես նաև նշված ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի մասին հոդվածները: