Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մապուտու
Տարածքը՝ 
802 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
20,5 մլն
Պետական լեզուն՝ 
պորտուգալերեն
Դրամական միավորը՝ 
մետիկալ
Մոզամբիկի Հանրապետություն
Մոզամբիկը պետություն է Աֆրիկայի հարավ-արևելքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: Ափագծի ընդհանուր երկարությունը 3 հզ. կմ է: Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը՝ ցածրադիր, տեղ-տեղ՝ ճահճոտ: Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը: Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (ամենաբարձր կետը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում՝ Լեբոմբո լեռները: Ընդերքում կան քարածխի, ուրանի, երկաթի, փայլարի, ոսկու, ասբեստի, նիոբիումի պաշարներ:
Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում՝ արևադարձային: Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման: Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը: 
Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. կան աֆրիկական փիղ, վագերաձի, ռնգեղջյուր, առյուծ, ընձառյուծ, բորենի, օձեր, թռչուններ և այլն: Հայտնի է Գորոնգուլա արգելոցը:
XVI դարում Մոզամբիկ են ներխուժել պորտուգալացիները և գաղութացրել այն: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1975 թ-ին: 
Բնակչության 98 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են:
Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն: 
Մոզամբիկը գյուղատնտեսական երկիր է: Մշակում են շաքարեղեգ, թեյ, սիզալ, բամբակենի, բրինձ, մանիոկ, կոկոսյան արմավենի, գետնանուշ և այլն: Անասնապահության զարգացումը խոչընդոտում է ցեցե ճանճը:
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ) և վերամշակող (գյուղատնտեսական հումքի) ճյուղերը: Կան բամբակազտիչ, փայտամշակման, կահույքի արտադրական ձեռնարկություններ:
Մոզամբիկում բնակվում են շիվահյուս և կավով բոլորածեփ, խոտածածկ, հարդածածկ, եղեգնածածկ խրճիթներում:
Արհեստներից առավել տարածված են փայտի քանդակազարդումը, շիվերով հյուսումը, կալեբասների՝ կալեբասի ծառի պտուղներից կամ դդումից անոթների պատրաստումը: