Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոծակներ. մալարիային մոծակը  (1) և թրթուրը  (2), կուլեքս սեռի ոչ մալարիային մոծակը (3)  և թրթուրը (4)
Մոծակները կամ երկարաբեղիկ երկթևանիները կազմում են միջատների առանձին ենթակարգ: Հանդիպում են ամենուրեք: Հայտնի է 20 հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 20 տեսակ: Առավել տարածված են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում:
Մոծակների մարմինն ու ոտքերը բարակ են ու երկար, վերին ծնոտը կրծող տիպի է: Ունեն երկար կնճիթ, որով ծակում են զոհի մաշկը և ծծում արյունը:
Մոծակի խայթոցը շատ ցավոտ չէ, սակայն մաշկի մեջ անցած նրա թույնը տհաճ քոր է առաջացնում: Առավել վտանգավոր են անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնց թքի հետ մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիայի, վիրուսային ու ճիճվային ծանր հիվանդությունների հարուցիչներ: Երբ մալարիային մոծակը նստում է, նրա փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր են բարձրանում: Ոչ մալարիային մոծակները նստում են կծկված՝ փորիկն իջեցնելով: Նրանք փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծական հիվանդություններ:
Էգ մոծակները սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում են իրենց մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), իսկ արուները՝ միայն բույսերի հյութով: Ցերեկն արուները հավաքվում են փչակներում, թփերի ստվերում, իսկ էգերը հաճախ նստում են տան կամ գոմերի առաստաղներին ու պատերին, որտեղ կարող են «որս» գտնել:
Էգ մոծակն արյուն ծծելուց հետո մնում է մեկուսի անկյունում՝ մինչև ծծած արյունը լրիվ մարսի: Այդ ընթացքում նրա փորիկում զարգանում են հարյուր հազարավոր ձվեր: Այնուհետև մոծակը դուրս է թռչում իր թաքստոցից և ձվադրում բնական ու արհեստական ջրամբարներում: Ձվերից դուրս են գալիս մոծակների թրթուրները, ապա՝ հարսնյակները, որոնք ապրում են ջրում, ջրափոսերում, լճակներում, նույնիսկ ոտնահետքերի ջրով լի փոսերում, խոնավ հողում: Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որն օդային կյանք է վարում: Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը:
Մալարիային մոծակների դեմ պայքարելու համար մարդիկ չորացնում են ճահիճները, բազմացնում մոծակի թրթուրներով սնվող ձկներ, կիրառում միջատասպան զանազան նյութեր:
Անտառում, հատկապես ճահճոտ վայրերում, մոծակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրել մոծակապաշտպան ցանց, քնելու ժամանակ մահճակալը մեկուսացնել թանզիֆե վարագույրով, մարմնի բաց մասերը շփել մոծակներին վանող հատուկ քսուքներով կամ լուծույթներով: