Այբուբեն
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մոնակո
Տարածքը՝ 
1,95 կմ2
Բնակչությունը՝ 
38 հզ. 
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.՝ 
ֆրանսիական ֆրանկ)
Մոնակոյի Իշխանություն
 Մոնակոն փոքրիկ պետություն է Հարավային Եվրոպայում` Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը: Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից: Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո: 
Ֆիլատելիայով զբաղվողներն անպայման տեսած կլինեն Մոնակոյի նամականիշերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները: 
Մոնակոյում, հատկապես Մոնտե Կառլո քաղաքում, հաճախ են կազմակերպվում միջազգային մարզական մրցումներ՝ հեծանվային, ավտոմոբիլային, թենիսի: Այստեղ են գտնվում եվրոպական ամենահզոր ռադիոկայանը՝ «Մոնտե Կառլոն», Զբոսաշրջության միջազգային ակադեմիան, Օվկիանոսագիտական թանգարանը (հիմնադրվել է 1899 թ-ին), որը երկար ժամանակ գլխավորել է աշխարհահռչակ ճանապարհորդ-գիտնական Ժակ Իվ Կուստոն:
Մոնտե Կառլո  քաղաքն աշխարհին հայտնի է իր խաղատներով:
     Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները: Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր: 
 1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից  և միջազգային բարդությունների պատճառ դառնալ: